«Պարտադիր պատվաստումներն օրինական են և կարող են անհրաժեշտ լինել ժողովրդավարական հասարակություններում». ՄԻԵԴ — Լուրեր Հայաստանից

08.04.2021

[ad_1]

Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր որոշում է կայացրել, ըստ որի՝ պարտադիր պատվաստումները օրինական են և կարող են անհրաժեշտ լինել ժողովրդավարական հասարակություններում, գրում է Deutsche Welle-ն:

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ մի քանի չեխ ընտանիքները բողոք են ներկայացրել դատարան երեխաների պարտադիր պատվատումների առնչությամբ: 

«Միջոցառումները կարող են համարվել «անհրաժեշտ» ժողովրդավարական հասարակություններում», — ասվում է դատարանի վճռում:

Չնայած այն հանգամանքին, որ դատարանի կայացրած որոշումն ուղղակիորեն չի վերաբերում հակակորոնավիրուսային պատվաստումներին, փորձագետներն այն կարծիքին են, որ այն կարող է հետևանքներ ունենալ վիրուսի դեմ պարտադիր պատվաստվելու վրա, հատկապես նրանց համար, որոնք կտրականապես մերժում են դրանք:

Այս վճիռը «ամրապնդում է պարտադիր պատվաստման հնարավորությունը ներկայիս համավարակի պայմաններում»,- ասել է ՄԻԵԴ ոլորտում մասնագիտացած իրավաբան-փորձագետ Նիկոլաս Հերվիեն:



Աղբյուր

Previous Story

Լավ է, որ գոնե հիմա դա արվում է. Գորգիսյանը՝ զինծառայությունից խուսափողների նկատմամբ համաներում անելու մասին

Արփի-Մայիլյանը՝-վաճառողուհի-աշխատելու,-անձնակազմի-կողմից-չընդունվելու-և-անձնական-կյանքի-մասին
Next Story

Արփի Մայիլյանը՝ վաճառողուհի աշխատելու, անձնակազմի կողմից չընդունվելու և անձնական կյանքի մասին

Go toTop