Արցախի հյուրանոցներում ազատ սենյակ չկա. արցախցիներին բնակեցնելու գործընթացն առայժմ դադարեցվում է — Լուրեր Հայաստանից

08.04.2021

[ad_1]

Պատերազմի հետևանքով տեղահանված Արցախի քաղաքացիներին 2020 թվականի նոյեմբեր ամսից սկսած ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը բնակեցնում է Ստեփանակերտի և ԱՀ շրջանների հյուրանոցներում և հյուրատներում: Այս մասին հաղորդում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

«Մինչ այսօր Արցախի Հանրապետությունում գտնվող հյուրանոցներում և հյուրատներում բնակեցվել են մոտ 1200 քաղաքացի:

Հյուրանոցներում քաղաքացիները բնակեցվում են ըստ առաջնահերթության (հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքներ, զոհվածների ընտանիքներ, զինծառայողների ընտանիքներ, բազմազավակ ընտանիքներ):

Այս պահին քաղաքացիներին բնակեցնելու գործընթացը ժամանակավորապես դադարեցված է, քանի որ հյուրանոցներում ազատ սենյակներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ:



Աղբյուր

Previous Story

4 ընկերություններ մաքսատուրքի արտոնություն ստացան. Ընդհանուր ներդրումները կկազմեն ավելի քան 9 մլրդ դրամ

ՇՏԱՊ,-սшհմռկեցпւցիչ-դեպք-է-եղել…«Նռшն-հատիկ»-սերիալի-դերшսանը-սպш-նել-է-բանգլшդեշցի-Գпռին․-նпր-մանրամասներ
Next Story

ՇՏԱՊ, սшհմռկեցпւցիչ դեպք է եղել…«Նռшն հատիկ» սերիալի դերшսանը սպш նել է բանգլшդեշցի Գпռին․ նпր մանրամասներ

Go toTop