[ad_1]
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Էդուարդ Հեգերին՝ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են Կառավարությունից։
NEWS.am-ը ներկայացնում է ուղերձը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս` Սլովակիայի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Սլովակիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը երկուստեք հետաքրքրություն ներկա¬յաց¬նող բոլոր ոլորտներում:
Վստահ եմ, որ փոխադարձ ջանքերով Հայաստանի և Սլովակիայի միջև հարաբերությունները, որոնք հիմնված են մեր երկու ժողովուրդների բարեկա¬մու¬թյան և փոխադարձ համակրանքի վրա, կշարունակեն խորանալ և ամրապնդվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում՝ ի շահ մեր ժողո¬վուրդ¬ների:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ, իսկ Սլովակիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»: