«Հավաստիացնում եմ, որ ոչինչ չեմ խնայելու». Հայկ Ղալումյանը նշանակվեց Տավուշի մարզպետ. Նա Նիկոլ Փաշինյանի քավորն է

08.04.2021

[ad_1]

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 8-ի նիստում Հայկ Ղալումյանին նշանակեց ՀՀ Տավուշի մարզպետ:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայկ Ղալումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ»,-ասված է որոշման մեջ:

Վերջինս իր խոսքում ասաց. «Հավաստիացնում եմ, որ ոչինչ չեմ խնայելու հանուն Տավուշի մարզի տնտեսական զարգացման և մեր ժողովրդի բարեկեցության համար»:

Նշենք, որ Հայկ Ղալումյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավորն է։ 2019 թվականի սեպտեմբերի 14-ից նա Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Երեկ նա ազատվել է քաղաքապետի պաշտոնակատարի պաշտոնից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ կառավարության նախորդ նիստում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ազատվել էր պաշտոնից. նա նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։



Աղբյուր

Հրատապ-արտակարգ-իրավիճակ-է․-ԹԱՐՄԱՑՎԵԼ-Է-08042020…Աննկարագրելի-է-Տեր-Աստված․-ժամը-1100-ին…միայն-իմանաք,-թե-քանի-հոգի-է-վարակվել-1-ՕՐՈՒՄ.-աննախադեպ-ցուցանիշ
Previous Story

Հրատապ արտակարգ իրավիճակ է․ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է 08.04.2020…Աննկարագրելի է Տեր Աստված․ ժամը 11.00-ին…միայն իմանաք, թե քանի հոգի է վարակվել 1 ՕՐՈՒՄ. աննախադեպ ցուցանիշ

Next Story

Զորահավաքային զորակոչից խուսափած, 27 տարին լրացած անձանց նկատմամբ համաներում կտարածվի. Կառավարությունն ընդունեց որոշումը — Լուրեր Հայաստանից

Go toTop