[ad_1]
ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ամանդա Դորին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի և ՆԱՏՕ-ում իր կոլեգաների հետ մասնակցել է օնլայն հանդիպման, որի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Պենտագոնի մամուլի ծառայությունը, գրում է Izvestia.ru-ն։
Հաղորդվում է, որ նիստի մասնակիցները քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են Ռուսաստանի ռազմական ակտիվության մեծացմանը Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում։
Ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչները «հաստատել են իրենց վճռականությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու եվրաատլանտյան ձգտումներին աջակցելու հարցում»։
«Ռուսաստանի ապակայունացնող գործողությունները խարխլում են լարվածության դեէսկալացիան, որը ձեռք է բերվել 2020-ի հուլիսին ԵԱՀԿ միջնորդությամբ»,- նշվում է հրապարակված մամուլի հաղորդագրությունում։