[ad_1]
Անցած 1 օրվա ընթացքում Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների դեպքերի թիվն ավելացել է ավելի քան 92 հազարով։ Այս մասին հայտնում է RT-ն։
Նշվում է, որ վերջին 24 ժամում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 92 625 նոր դեպք։ Այսպիսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը երկրում կազմել է 13 193 205։
Ինչպես հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը՝ Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 340 776։
Նշվում է, որ համավարակի բռնկումից ի վեր երկրում ապաքինվել է 11,6 միլիոն պացիենտ։