Եվրահանձնաժողովի նախագահին թողնում են առանց աթոռի, ամոթ է․ ԵԽ պատգամավորներին բարկացրել է Թուրքիայում կին պաշտոնյայի մասնակցությամբ հանդիպմանը գրանցված միջադեպը (տեսանյութ) — Լուրեր Հայաստանից

07.04.2021

[ad_1]

Եվրախորհրդարանականներն իրենց վրդովմունքն են հայտնել Անկարայում տեղի ունեցածի կապակցությամբ, որտեղ պաշտոնական այցի ընթացքում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին աթոռ չեն առաջարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողքին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նախօրեին, ԵՄ հաստատությունների ղեկավարների և Թուրքիայի նախագահի պաշտոնական բանակցությունների ընթացքում Ֆոն դեր Լյայենը ստիպված էր բավարարվել Էրդողանի և Միշելի կողքին գտնվող բազմոցով, վերջիններս զբաղեցրել էին  երկու աթոռները, որոնք առկա են արարողակարգային լուսանկարման գոտում:

Եվրախորհրդարանի սոցիալիստների խմբի ղեկավար Գարիսիա Պերես Իրաչեի խոսքերով` միջադեպը կապված է Թուրքիայում կանանց նկատմամբ խտրականության հետ, հաշվի առնելով Անկարայի` վերջերս  Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալը: «Նախ նրանք դուրս եկան Ստամբուլյան կոնվենցիայից, իսկ այժմ պաշտոնական այցի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահին թողնում են առանց աթոռի: Ամոթ է», — գրել է պատգամավորը իր թվիթերյան էջում:

Իր հերթին, Ֆրանսիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Ռաֆայել Գլյուքսմանը նշում է, որ եվրոպական առաջնորդներն առաջին անգամ չէ, որ «նվաստացման»  են արժանանում արտասահմանյան այցի ժամանակ: Գլյուքսմանը համեմատել է եվրոպական առաջնորդների արտասահմանյան ճանապարհորդությունները ականապատ դաշտով շարժվելու հետ:



Աղբյուր

Սարսափելի-է.-Տաթև-Սարգսյանին-տանջամահ-են-անում
Previous Story

Սարսափելի է. Տաթև Սարգսյանին տանջամահ են անում

Next Story

Փաշինյանը լրտեսության մեղադրանքով գործակալին անվտանգության խորհրդում պաշտոնի է նշանակել․ Arminsider

Go toTop