[ad_1]
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Բոլատ Իմանբաեւին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Կառավարությունից։
Շնորհավորելով Բոլատ Իմանբաեւին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը մաղթել է հաջողություններ նրան այս պատասխանատու պաշտոնում՝ հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանը կշարունակի նախորդ դեսպանի գործը եւ իր ներդրումը կունենա հայ-ղազախական հարաբերությունների զարգացման գործում:
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փոխվարչապետին է փոխանցել Ղազախստանի գործընկերների ջերմ ողջույնները: Հանդիպման ընթացքում Բոլատ Իմանբաեւն ընդծգել է, որ երկու երկրների բարեկամությունը հիմնված է պատմական եւ մշակութային կապերի, ինչպես նաեւ մարդկանց միջեւ ձեւավորված ջերմ շփումների վրա:
Շփումների ակտիվացման համատեքստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է դեսպանին «Ճամփորդիր առանց Քովիդ-19-ի» ծրագրի կարեւորությունը եւ ընդգծել ապագայում Ղազախստանի կողմից ծրագրին միանալու նպատակահարմարությունը:
Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության զարգացման հնարավորությունները, անդրադարձել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում՝ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարին:
Երկուստեք բարձր են գնահատվել ստեղծված կառուցողական հարաբերությունները եւ այդ համատեքստում կարեւորվել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը:
Անդրադարձ է կատարվել նաեւ կրթական, գիտական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին: