ԶԼՄ-ներ. Չեխիայի վարչապետն առողջապահության նոր նախարար կնշանակի

07.04.2021

[ad_1]

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշն առողջապահության նոր նախարար կնշանակի, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով CTK լրատվական գործակալությունը:

Ինչպես նշում է CTK-ն, Յան Բլատնիին առողջապահության նախարարի պաշտոնում կփոխարինի Պյոտր Արենբերգերը:

Ավելի վաղ չեխական ԶԼՄ-ները գրել էին առողջապահության նախարար Յան Բլատնիին եւ Դեղերի շրջանառության վերահսկման պետական ​​գրասենյակի (SÚKL) պետ Իրինե Ստորովային աշխատանքից հեռացնելու իշխանությունների ծրագրերի մասին:

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի խոսքով՝ Բլատնին եւ Ստորովն են «մեղավոր, որ մեր ժողովուրդը կշարունակի մահանալ առանց պատճառի»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր 420on.cz չեխական տեղեկատվական պորտալը, պատճառն այդ պաշտոնյաների բացասական վերաբերմունքն է Չեխիա ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի ներմուծման նկատմամբ:



Աղբյուր

Previous Story

Աթենքը Բեռլինից մոտ 300 մլրդ եվրո փոխհատուցում է պահանջում նացիստաների պատճառած վնասի համար — Լուրեր Հայաստանից

Մեր-վարչապետի-թեկնածուն-Գագիկ-Ծառուկյանն-է․-ԲՀԿ-ն-գնում-է-հաղթելու
Next Story

Մեր վարչապետի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է․ ԲՀԿ-ն գնում է հաղթելու

Go toTop