Փաշինյանի և Պուտինի հանդիպման օրակարգը ներառում է նոյեմբերի 9-ի հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը վերաբերող հարցեր. խոսնակ — Լուրեր Հայաստանից

07.04.2021

[ad_1]

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Երկու երկրների ղեկավարները քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ առեւտրատնտեսական կապեր, էներգետիկա, անվտանգություն, ռազմավարական ներդրումներ, առողջապահություն:

Վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաեւ հարցեր, որոնք վերաբերում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին»,- գրել է Գևորգյանը:



Աղբյուր

Previous Story

Փոխնախարար Արման Խոջոյանը Վրաստանում է. քննարկվել են գյուղոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները

ԱՐՏԱԿԱՐԳ-ԴԵՊՔ«Բարեկամության»-մետրոյի-մոտակայքում-կատարվածը-շոկի-է-ենթարկել-բոլորին․-հավաքվածները-ուշքի-չեն-գալիս
Next Story

ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ«Բարեկամության» մետրոյի մոտակայքում կատարվածը շոկի է ենթարկել բոլորին․ հավաքվածները ուշքի չեն գալիս

Go toTop