[ad_1]
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) պատկանող նավը Կարմիր ծովում հարձակման է ենթարկվել։ Ըստ ԶԼՄ-ների՝ նավի վրա հարձակումը տեղի է ունեցել Էրիթրեայի ափերի մոտ։
The New York Times-ի հաղորդմամբ՝ իրանական Saviz նավի վրա հարձակման հետևում կանգնած է Իսրայելը։
Թերթը նշում է՝ նավի վրա հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները հաղորդել էին՝ Իրանի և աշխարհի խոշորագույն տերությունների միջև 2015 թվականի միջուկային համաձայնագրին ամերիկյան մասնակցության վերականգնման շուրջ բանակցությունների առաջին օրվա ընթացքում առաջընթաց է գրանցվել: Իսրայելը վճռականորեն դեմ է այդ համաձայնագրի վերականգնմանը, որից նախկին նախագահ Թրամփի վարչակազմը հրաժարվել էր երեք տարի առաջ:
Tasnim լրատվական գործակալությունը հայտնել է, որ Saviz-ը վնասվել է ականով, որն ամրացված է եղել նավին․ նախնական տվյալներով միջադեպի հետևանքով կան զոհեր:
Ինպես հայտնում է The New York Times-ը, նավի վրա հարձակման համար իրանական թերթերը մեղադրում են Իսրայելին, մինչդեռ Իսրայելի պաշտոնյաները դեռևս որևէ պաշտոնական մեկնաբանություն չեն տվել։
Սակայն ամերիկացի պաշտոնյան, ով խոսել է անանունության պայմանով, թերթին հայտնել է, որ իսրայելցիները Միացյալ Նահանգներին տեղեկացրել են՝ իրենց ուժերը տեղական ժամանակով առավոտյան 7:30-ին հարված են հասցրել իրանական նավին:
Պաշտոնյան հայտնել է՝ իսրայելցիները հարձակումն անվանել են իսրայելական նավերի վրա իրանական հարվածների համար վրեժխնդրություն։