Վաշինգտոն-Դոհա-Երեւան չվերթով քաղաքացին փորձել է ՀՀ ներկրել «հաշիշի յուղ» եւ «մարիխուանա» թմրամիջոցներ. ՊԵԿ

07.04.2021

[ad_1]

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ համատեղ «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Վաշինգտոն-Դոհա-Երևան չվերթով Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա.Պ.-ի ուղեբեռը:

Զննման արդյունքում, բացի անձնական օգտագործման իրերից, ուղեբեռում հայտնաբերվել են սուր հոտով, հաշիշի յուղի նմանվող դեղնականաչավուն զանգվածով տարբեր չափի 56 սրվակ և «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածով պլաստամասե 5 սրվակ ու տուփ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:



Աղբյուր

Վերջ,-ամառը-եկավ-+32-+35-Սուրենյանը-նորություն-ունի-առաջիկա-օրերի-եղանակի-մասին.-իսկ-երեկոյան-ժամերին-կլինի-ամենաանսպասելին
Previous Story

Վերջ, ամառը եկավ. +32.. +35.. Սուրենյանը նորություն ունի առաջիկա օրերի եղանակի մասին. իսկ երեկոյան ժամերին կլինի ամենաանսպասելին

Next Story

Իրանական նավը Կարմիր ծովում հարձակման է ենթարկվել․ դրա հետևում կանգնած է Իսրայելը․ The New York Times (լուսանկար) — Լուրեր Հայաստանից

Go toTop