Թուրքիայում լրագրողին 7-ամյա ազատազրկում է սպառնում 6 տարի առաջ սոցցանցում արած գրառման պատճառով — Լուրեր Հայաստանից

07.04.2021

[ad_1]

Թուրքիայում դատախազն ավելի քան 7 տարվա ազատազրկում է պահանջում լրագրող Մելիս Ալֆանի համար` վեց տարի առաջ սոցցանցում արված գրառման պատճառով:

Ինչպես փոխանցում է Ahval News-ը, լրագրողին մեղադրում են «ահաբեկչության քարոզարշավ» իրականացնելու համար, ինչի համար պատճառ է դարձել 2016 թվականի ինստագրամյան գրառումը, որին կից լուսանկար էր հրապարակվել քրդական Նովրուզի տոնակատարությունից:

Լուսանկարում պատկերված էր Քրդական Բանվորական կուսակցության դրոշը. այս կուսակցությունը Թուրքիայում 4 տասնյակից ավելի է, ինչ պայքարում է քրդական ինքնակառավարման համար:   

Լրագրողը հերքել է ահաբեկչության մեղադրանքը` նշելով, որ կիսվել է մի տոնակատարության լուսանկարով, որին ինքը ներկա չի եղել:

«Իմ դեմ մեղադրանք է առաջադրվել դրոշների պատճառով, որոնք մարդկանց ձեռքերում են եղել… իմ դմ գործ է հարուցվել լուսանկար հրապարակելու համար»,- ասել է լրագրողը` հերքելով ահաբեկչության հետ առնչություն ունենալու մեղադրանքը:



Աղբյուր

Previous Story

Այսօր իրարամերժ զգացմունքները ծանրացել են մեր հոգիներում. Արայիկ Հարությունյան

ԱՆՍՊԱՍԵԼԻ-ՀՐԱՇՔ-97-օր-անհետ-կпրած-զինվпրը-հայտնվել-է-,-ո՞վ-է-մեր-հերոսը-և-ի՞նչ-է-կատարվել-նրա-հետ-(-ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Next Story

ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀՐԱՇՔ 97-օր անհետ կпրած զինվпրը հայտնվել է , ո՞վ է մեր հերոսը և ի՞նչ է կատարվել նրա հետ??? ( ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Go toTop