Բյուրեղյա ջահով բազմագույն լիմուզինը վաճառքի է հանվել Ճապոնիայում

07.04.2021

[ad_1]

Ճապոնիայում անսովոր լիմուզին է վաճառքի հանվել,, որը կառուցվել է 1994 թվականի Cadillac Fleetwood սեդանի հիման վրա: Փափուկ վարդագույն սրահով եւ ջահով գույնզգույն ավտոմեքենան կարելի է գնել 395.000 իենով (ավելի քան 3500 դոլար), գրում է Motor-ը:

Լիմուզինը հիմնված է 1994 թվականի դասական Cadillac Fleetwood-ի վրա: Լիմուզինը կառուցելու համար ինժեներները սեդանը երկու մասի են կիսել՝ մեքենայի մեջտեղում տեղադրելով թափքի լրացուցիչ մասը: Չնայած մասնագետները երկարացրել են անվային բազան՝ փոփոխված լիմուզինը չորսդռնանի է մնացել:

Ենթադրաբար «Կադիլակ»-ն օգտագործվել է երեկույթների համար. հակառակ դեպքում դժվար է բացատրել ավտոմեքենայի շռայլ ինտերիերը: Լիմուզինի սրահը պատրաստված է փափուկ վարդագույն նյութով, ներքին տարածքի կենտրոնական մասում կլոր սեղան է տեղադրված, իսկ առաստաղին թյուներներն իսկական բյուրեղյա ջահ են տեղադրել: Դատելով պահպանված դարակաշարից՝ Cadillac Fleetwood-ի ինտերիերը նախկինում մինի բար եւ ակուստիկ համակարգ ուներ, սակայն ժամանակի ընթացքում ավտոմեքենայի ներքին հարդարանքը նույնքան ոչ պիտանի վիճակում էր հայտնվել, ինչ եւ արտաքին տեսքը:

 



Աղբյուր

Previous Story

Մեծ Բրիտանիայում դադարեցվել է AstraZeneca-ի պատվաստանյութի փորձարկումը երեխաների վրա — Լուրեր Հայաստանից

Next Story

ՆԱՍԱ-ի մարսագնացին ամրացված ուղղաթիռն առաջին լուսանկարն է ուղարկել Մարսից   — Լուրեր Հայաստանից

Go toTop