Գեւորգ Կոստանյանի դիմումի հիման վրա ՍԴ֊ն կվերսկսի գործի քննությունը

06.04.2021

[ad_1]

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի դիմումի հիման վրա ՍԴ֊ն որոշել է վերսկսել գործի վարույթը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանի ֆեյսբուքյան էջից։

Գեւորգ Կոստանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի, 202-րդ հոդվածի 1-ին մասի, 259-րդ հոդվածի 2-րդ մասի, 394-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի, 75-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը կայացրել է աշխատակարգային որոշում՝ լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով գործի վարույթը վերսկսելու մասին։

Դատաքննության նոր ամսաթիվ է նշանակվել 2021 թվականի ապրիլի 16-ը»,֊ հայտնում է Թովմասյանը։



Աղբյուր

Previous Story

Սյունիքում հրշեջ-փրկարարական կամավորական հենակետ է բացվել — Լուրեր Հայաստանից

Next Story

Ստամբուլում հարձակվել են փաստաբանական գրասենյակի վրա. կան զոհեր — Լուրեր Հայաստանից

Go toTop