Ադրբեջանցի զինվորականները Շուշիի մոտ շրջանցելով խաղաղապահներին՝ հասել են Ստեփանակերտի մայրուղի ու գրառումներ արել ցուցանակի վրա. Wargonzo — Լուրեր Հայաստանից

06.04.2021

[ad_1]

Ադրբեջանցի 4 զինվորական շրջանցել է Շուշիի մոտ գտնվող խաղաղապահների հենակետը և դուրս եկել դեպի Ստեփանակերտ տանող մայրուղի՝ տանկ-հուշարձանի մոտակայք, հայտնում է Wargonzo տելեգրամյան ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանք ցուցանակի վրա գրառումներ են արել ու հեռացել։

Նշենք, որ ըստ եռակողմ հայտարարության, Լաչինի միջանցքով՝ մայրուղուց 2.5 կմ հեռավորության վրա, բացի ռուս խաղաղապահներից, որևէ այլ երկրի զինվորականներ չպետք է լինեն:

ՌԴ ՊՆ-ում Wargonzo-ի աղբյուրները հաստատել են, որ միջադեպի վերաբերյալ զեկուցվել է ՌԴ խաղաղապահ ուժերի սպաներին և նրանք առաջիկայում գնահատական կտան եռակողմ համաձայնությանը հակասող այս գործողություններին:

 



Աղբյուր

Նոր-Նորքում-80-ամյա-պապիկին-կյանքից-զրկելու-գործով-վարույթի-ընթացքը
Previous Story

Նոր Նորքում 80-ամյա պապիկին կյանքից զրկելու գործով վարույթի ընթացքը

Next Story

2005-2008թթ. գնված, սակայն չակտիվացված և չօգտագործված բջջային համարների բաժանորդագրությունները կդադարեցվեն. Վիվա-ՄՏՍ

Go toTop