WhatsApp-ի նոր գործառույթը կհեշտացնի iOS և Android սարքերի միջև տվյալների փոխանցումը — Լուրեր Հայաստանից

06.04.2021

[ad_1]

WhatsApp մեսենջերը պատրաստվում է ներկայացնել այնպիսի տարբերակ, որը կհեշտացնի  նամակագրության պատմության փոխանցումն iOS և Android սարքերի միջև:

Այս մասին տեղեկացնում է WABetaInfo պորտալը: 

Նշվում է՝ նոր գործառույթը, որը հայտնի է «միգրացիա» (թարգմ.՝ գաղթ) անունով ներառում է նամակագրությունների, հաղորդագրությունների պատմության, ստացված ֆայլերի և բաժանորդագրությունների փոխանցում մի հարթակից մյուսը:

Այժմ փոխանցում հնարավոր է իրականացնել միայն երրորդ ծրագրերի օգտագործման դեպքում: Սրա պատճառն այն է, որ Apple-ի սարքերում պահուստավորումը արվում է iCloud ամպային ծառայության մեջ, իսկ Android սարքերը տվյալները պահուստավորում են Google Drive-ում:

Նոր գործառույթն այժմ փորձարկման փուլում է և հասանելի կլինի WhatsApp-ի հաջորդ թարմացման մեջ:



Աղբյուր

Պատրոն-Դավոյի-գործը-հասել-է-Վճռաբեկ-դատարան
Previous Story

Պատրոն Դավոյի գործը հասել է Վճռաբեկ դատարան

Next Story

Լուկաշենկո. Մի շարք երկրներում բելառուսական դիվանագիտական ներկայության հեռանկարները չեն վերանայվում

Go toTop