[ad_1]
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հաստատել է, որ լոքդաունը կմեղմացվի ապրիլի 12-ից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ջոնսոնը նշել է, որ ապրիլի 12-ից Մեծ Բրիտանիան կանցնի «ճանապարհային քարտեզի» երկրորդ փուլ: Անգլիայում կբացվեն ոչ պարենային ապրանքների խանութները, վարսավիրանոցները, մարզասրահները:
Ջոնսոնն ասել է, որ կորոնավիրուսի տարածման վերաբերյալ իրենց տվյալների մեջ չեն տեսնում նշաններ՝ կարծելու, որ ստիպված կլինեն շեղվել ծրագրից:
Մայիսի 17-ից կարող են բացվել նաև պանդոկները, ռեստորանները, կինոթատրոնները, հյուրանոցները: Կարող են թույլատրվել նաև արտասահմանյան ճանապարհորդությունները: