Համակարգը լուրջ փոփոխությունների կարիք ունի. Արմեն Սարգսյանը՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին

05.04.2021

[ad_1]

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը Հանրապետության նախագահին է ներկայացրել իրավիճակն իր ղեկավարած ոլորտներում և իրականացվող աշխատանքները, ինչպես նաև զարգացման տեսլականն ու ծրագրերը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ նախարարությունը համակարգում է մեր երկրի ապագայի համար կարևորագույն նշանակության ոլորտներ, որոնցից յուրաքանչյուրը չափազանց կարևոր է և ինքնին հսկայական աշխատանք է պահանջում: Նախագահն ասել է, որ համակարգը լուրջ ուշադրության և փոփոխությունների կարիք ունի, որոնք բացառապես պետք է միտված լինեն կառավարման արդյունավետության և մրցունակության բարձրացմանն ու զարգացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել կառավարության հեղինակած և Ազգային ժողովի ընդունած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենսդրական փաթեթին:



Աղբյուր

Previous Story

Մոսկվան և Վաշինգտոնը բարձր մակարդակի վրա են պահում Ուկրաինայի հարցով շփումները. ՌԴ ԱԳՆ — Լուրեր Հայաստանից

Մակունցը՝-Թուրքիայի-հետ-հարաբերությունների-մասին
Next Story

Մակունցը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

Go toTop