Անտեսված մեռելոցը կամ խլված կյանքը. Միքայել Մինասյան

05.04.2021

[ad_1]

Այսօր ննջեցյալների հիշատակի օրն է. մինչդեռ այսօր անարգված է և՛ նրանց գերեզմանը, և՛ մեր վիշտը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վատիկանում  ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, ով իր գրառումը վերնագրել է « Անտեսված մեռելոցը կամ խլված կյանքը»:

Նա, մասնավորապես, նշել է. «Դավաճանների այս իշխանությունը մեզանից խլեց մեր սիրելիների աճյունը խնկարկելու հնարավորությունը։ Եվ հետո, ինչպե՞ս հարգել հուղարկավորվածների հիշատակը, երբ ողջերն են արդեն մեռել։

Այո, իրականում բոլորս ենք մեռել։ Մեռել ենք, որովհետև մեր աչքի առաջ զոհեցին հերոս տղերքին ու հանձնեցին հայրենիքը։ Մեռել ենք, որովհետև տեսել ենք հայրերի շիրիմների առջև ծնկած փոքրիկներին, որդիներին գերեզմաններին պառկած ծնողիներին։

Մեռել ենք, որովհետև այդ ամենը տեղի է ունեցել ու շարունակում է մեր աչքի առջև։ Երկու տարի առաջ մեզ փորձում էին համոզել, թե արցախյան համակարտության ընթացքում ընկած տղերքը զոհվել են «հանուն ոչնչի», հիմա գործնականում ապացուցեին՝ ինչ է նշանակում «հանուն ոչնչի» մեռնելը։ Այլևս չկան ո՛չ տղերքը, ո՛չ էլ հայրենիքը, որի համար նրանք գնացին զոհողության։ Մեռել են վանքները, մեռել է Արցախը, պետությունը, Սփյուռքը, պայքարելու ձգտումն ու հույսը։

Որպես քրիստոնյա ժողովուրդ, մենք հավատում ենք անմահությանը, իսկ երեկ շնորհավորում էինք Հարությունը։ Իսկ ինչ է Հարությունը, եթե ոչ՝ հաղթանակ մահի նկատմամբ։ Բայց կա մի կարևոր հանգամանք. որպեսզի հարություն առնես (սկսես վերածնվել), պետք է ընդունես, որ մեռել ես։

Մինչդեռ այսօր մենք որքան ուժ ունենք չենք ցանկանում ընդունել՝ ո՛չ մահը, ո՛չ կորուստը, ո՛չ մեր պետության ու զինվորի կանխամտածված սպանությունը, հասարակության հավաքական ինքնասպանությունը։

Եվ հետևաբար այսօրվա խորհուրդն է. մենք կվերածնվենք, եթե ընդունենք մահը։ Մենք նոր շունչ կստանանք, եթե խոստովանենք, որ մահացել ենք։ Նույնիսկ նրանք, որ դեռ ողջ են։ Նույնիսկ նրանք, որ անգիտակից երջանկությամբ չեն տեսնում այս մղձավանջը, պարտությունը, կորուստն ու համազգային խայտառակությունը։

Հ.Գ. Իսկ թե ինչու դավաճան վիժվածքը մեռելոցը հայտարարեց աշխատանքային օր, շատ պարզ է։ Նա «փակեց» գերեզմանները, որ ոչ ոք չհասկանա. նա հայրենազրկեց մի ամբողջ ազգ և սպանեց մի ողջ սերունդ ու այսօր ամեն ինչ անում է, որ մահը չընկալեն, չսգան ու չգիտակցեն։ Որովհետև եթե գիտակցենք ու հասկանանք մահը, ապա դրանից հետո չի լինի նա և կլինի վերածնունդ։ Քանի դեռ նա կա, չկա ո՛չ անցյալ, ո՛չ ապագա։ Իսկ մենք դատապարտված կլինենք ապրել դավաճանի հետ և դավաճանի սարքած դժոխքում։

Անտեսված մեռելոցը կամ խլված կյանքը Այսօր ննջեցյալների հիշատակի օրն է։ Մինչդեռ այսօր անարգված է և՛ նրանց գերեզմանը, և՛…

Опубликовано Mikayel Minasyan Понедельник, 5 апреля 2021 г.



Աղբյուր

Previous Story

Պուտինը Փաշինյանի հետ կքննարկի իրավիճակն Արցախում և ինտեգրացիոն գործընթացներին առնչվող հարցեր. Կրեմլ — Լուրեր Հայաստանից

ՀԱՕԿ-ն-ու-ucom-ը-գործակցության-հուշագիր-են-ստորագրել.շուտով-մասսայական-ծրագրեր-կիրականացվեն
Next Story

ՀԱՕԿ-ն ու Ucom-ը գործակցության հուշագիր են ստորագրել.շուտով մասսայական ծրագրեր կիրականացվեն

Go toTop