Գլխավոր դատախազը դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել

05.04.2021

[ad_1]

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բողոքարկել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի եւ նույն դատարանի նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։

Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել  ՀՀ ՔՕ 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով։ Կեղծիքին օժանդակելու համար էլ մեղադրանք էր առաջադրվել դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիսի 5-ին դատավոր Դավիթ Բալայանը հանցակազմի բացակայության հիմքով որոշել էր Գրիգորյանի եւ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել եւ գործի վարույթը կարճել:

Նշենք, որ այդ որոշումը դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, սակայն դատարանն անփոփոխ է թողել այն։



Աղբյուր

Previous Story

Եղեգնաձորում 3 տղամարդ վիճաբանել են Գետափ գյուղի 37-ամյա բնակչի հետ, նրանցից մեկը որսորդական հրացանից երեք կրակոց է արձակել գյուղացու ուղղությամբ, հարուցվել է քրգործ. ՔԿ — Լուրեր Հայաստանից

Ռոբերտ-Քոչարյանը-200-հազար-դոլար-գումար-է-վճարել,-որ-Պոզներին-հարցազրույց-տա.-Սիրելի-հայեր,-ձեզանից-գողացած-փողով-ձեր-դեմ-հարցազրույց-են-տալիս
Next Story

Ռոբերտ Քոչարյանը 200 հազար դոլար գումար է վճարել, որ Պոզներին հարցազրույց տա. Սիրելի հայեր, ձեզանից գողացած փողով ձեր դեմ հարցազրույց են տալիս

Go toTop