«Մանդատը վերցնելու եմ». «Իմ քայլում» Սուրեն Գրիգորյանին կփոխարինի ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանը

05.04.2021

[ad_1]

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում, մանդատը վայր դրած  Սուրեն Գրիգորյանին կփոխարինի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանյանը՝ հաստատելով, որ մանդատը վերցնելու է։

Հիշեցնենք, որ մարտի 23–ին, Սուրեն Գրիգորյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին։ ԱԺ նախագահն այսօր արդեն հայտարարություն է տարածել, որ Գրիգորյանի լիազորությունները դադարեցված են։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Սուրեն Գրիգորյանը նշանակվելու է Արդարադատության նախարարի տեղակալ։

«Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակում Սուրեն Գրիգորյանին հաջորդում էր Միսաք Բաբաջանյանը, որն ավելի վաղ  NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ վաղուց որոշել է՝ պատգամավորական գործունեությամբ չի զբաղվելու եւ ինքնաբացարկ է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որն իր գրանցումն արդեն ուժը կորցրած է ճանաչել։

«Ես փաստաբանական գործունեությամբ եմ զբաղվում եւ չեմ ուզում աշխատանքս փոխել»,– ասել էր  Բաբաջանյանը։

«Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակում Բաբաջանյանին հաջորդում էր Վահագն Ալեքսանյանը։



Աղբյուր

Previous Story

Զարիֆը, Վիեննայի հանդիպմանն ընդառաջ, «միջնորդ եռյակին» կոչ է արել հարգել Իրանի միջուկային համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները — Լուրեր Հայաստանից

Պատրաստվեք․-այսուհետ․-նախկին-1500-դրամի-փոխարեն-կվճարեք-6000-դրամ
Next Story

Պատրաստվեք․ այսուհետ․ նախկին 1500 դրամի փոխարեն կվճարեք 6000 դրամ

Go toTop