Զարիֆը, Վիեննայի հանդիպմանն ընդառաջ, «միջնորդ եռյակին» կոչ է արել հարգել Իրանի միջուկային համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները — Լուրեր Հայաստանից

05.04.2021

[ad_1]

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «միջնորդ եռյակին» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա (E3)) կոչ է արել հարգել Իրանի միջուկային համաձայնագրի շրջանակում իրենց ստանձնած պարտավորությունները և երեքշաբթի կայանալիք Վիեննայի հանդիպմանը կառուցողական մոտեցում ցուցաբերել, հայտնում է իրանական Tehran Times-ը։

2015 թվականին ստորագրված Իրանի միջուկային համաձայնագրի ներկայիս անդամ պետությունները ուրբաթ կայացած առցանց խորհրդակցության ընթացքում քննարկել են Ջո Բայդենի նախագահության ընթացքում համաձայնագիրը վերակենդանացնելու ճանապարհները։ Ուրբաթ օրվա հանդիպման մասնակիցները պայմանավորվել են երեքշաբթի Վիեննայում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի համատեղ հանձնաժողովի նիստ անցկացնել, որին մասնակցելու են դիվանագետներ Իրանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ռուսաստանից և Չինաստանից: Միացյալ Նահանգները նույնպես ներկա է լինելու Վիեննայի հանդիպմանը, սակայն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև ուղղակի կամ անուղղակի բանակցություններ չեն լինելու։

Իրանը մերժում է Միացյալ Նահանգների հետ բանակցություններ վարելու գաղափարը՝ մինչև Սպիտակ տունը չվերականգնի համաձայանագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները։

2015 թվականին «միջնորդ վեցյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանի կողմից կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որը նախատեսում է պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց, որպես երաշխիք, որ Թեհրանը միջուկային զենք չի ստանա, չի գոյատևել նույնիսկ 3 տարի. 2018 թվականի մայիսին Միացյալ Նահանգները հայտարարել էր դրանից միակողմանի դուրս գալու և Թեհրանի դեմ կոշտ պատժամիջոցների վերականգնման մասին: 



Աղբյուր

Ովքեր-են-սուպերմարկետներից-արկղերով-ձու-գնել.-դեֆիցիտի-իրական-պատճառները
Previous Story

Ովքեր են սուպերմարկետներից արկղերով ձու գնել. դեֆիցիտի իրական պատճառները

Next Story

«Մանդատը վերցնելու եմ». «Իմ քայլում» Սուրեն Գրիգորյանին կփոխարինի ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանը

Go toTop