[ad_1]
Թուրքիայի իշխանությունները 10 պաշտոնաթող ծովակալի են ձերբակալել, ովքեր ստորագրել են Սեւ ծովի ռազմականացման կանխմանն ուղղված Մոնտրյոյի կոնվենցիայի վերաբերյալ հայտարարությունը, հայտնում է Anadolu-ն:
Հայտարարությունը, որը ստորագրվել էր 103 նախկին ծովակալների կողմից, պաշտոնյաների բացասական արձագանքին է արժանացել, ովքեր այն ռազմական ուժերի կողմից ուղիղ մարտահրավեր են համարել քաղաքացիական կառավարությանը:
Հայտարարության հետաքննության շրջանակներում երեք օրվա ընթացքում եւս չորս կասկածյալ է կանչվել ոստիկանություն:
Ծովակալները կասկածվում են պետական անվտանգության եւ սահմանադրական կարգի դեմ դավադրություն կազմակերպելու մեջ, հայտնում է Haberturk լրատվական կայքը:
Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը նշել է, որ հայտարարությունը կառավարությանը տապալելու ռազմական դավադրության նշաններ է պարունակում:
1936 թվականին ստորագրված Մոնտրյոյի կոնվենցիան կարգավորում է Բոսֆորի եւ Դարդանելի օգտագործումն այլ երկրներից բեռնատար նավերի կողմից: Այն Թուրքիային հնարավորություն է տալիս վերահսկել նեղուցներն իր սահմանների ներսում, իսկ խաղաղ ժամանակ երաշխավորում է քաղաքացիական նավերի մուտքը: Այն նաեւ սահմանափակում է ծովային նավերի մուտքը: Թուրքիան նախատեսում է Ստամբուլից հյուսիս Սեւ ծովը Մարմարա ծովի հետ կապող հսկայական ջրանցք կառուցել, որը, ըստ թուրք պաշտոնյայի, ենթակա չէ կոնվենցիային:
«Մոնտրյոյի կոնվենցիան Թուրքիային հնարավորություն տվեց չեզոք մնալ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում: Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է խուսափել ցանկացած հայտարարությունից եւ գործողությունից, որոնք կարող են վնասել Մոնտրյոյի կոնվենցիային, որը կարեւոր պայմանագիր է Թուրքիայի գոյատեւման առումով»,- ասվում է պաշտոնաթող զինվորականների հայտարարության մեջ: