ՀՀ քաղաքացիները բակալավրիական և մագիստրոսական կրթություն են ստանալու Բուլղարիայի բուհերում

05.04.2021

[ad_1]

Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով կրթություն ստանալու նպատակով ՀՀ 4 քաղաքացի մեկնելու է Բուլղարիա:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ Բուլղարիայի բուհերում Հայաստանի քաղաքացիները բակալավրիական և մագիստրոսական կրթություն կստանան «Բուժական գործ», «Դասական և ժամանակակից բանասիրություն» և «Գրաֆիկական դիզայն» մասնագիտությունների գծով:

Գործուղման համար հիմք են հանդիսացել «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի /ինտերնատուրա, օրդինատուրա/ և դոկտորանտուրայի կրթական ծրագրերով) կարգը», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում 2018-2022 թթ. համագործակցության մասին» ծրագիրը, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի որոշումը:



Աղբյուր

Previous Story

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր իրականացվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում — Լուրեր Հայաստանից

Մամեդյարովը-րոպե-առաջ-լացելով-դիմեց-հայությանը.-Ալիևի-մահը-պատրաստ-է
Next Story

Մամեդյարովը րոպե առաջ լացելով դիմեց հայությանը. Ալիևի մահը պատրաստ է

Go toTop