Բորելը հայտարարել է, որ ԵՄ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն «Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական ակտիվությունը» — Լուրեր Հայաստանից

05.04.2021

[ad_1]

Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարներն առաջիկա նիստում կքննարկեն «Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական ակտիվությունը»: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ամփոփելով Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցի արդյունքները:

«Զրուցել եմ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Լուրջ մտահոգությամբ հետևում եմ Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական ակտիվությանը։ Հաջորդ նիստում Դմիտրի Կուլեբայի և ԵՄ արտաքին գործերի նախարարների հետ մենք կշարունակենք քննարկել ստեղծված իրավիճակը»,- Twitter-ում գրել է նա։

Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով ՌԴ-ի ուժերի ավելացման մասին ուկրաինացի զինվորականների հայտարարությունների կապակցությամբ Արևմուտքի երկրները վերջին օրերին բազմիցս մտահոգություն են հայտնել:

Ինչպես հինգշաբթի հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանի տարածքով ռուսական զորքերի տեղափոխումը չպետք է անհանգստացնի այլ պետություններին, քանի որ դա ոչ մի կերպ չի սպառնում նրանց: Նա նաև ընդգծել է, որ Դոնբասում տեղի ունեցող իրադարձությունները ներուկրաինական հակամարտություն են, որին ռուսական զորքերը երբեք չեն մասնակցել:

Դոնբասում իրադրությունը սրվել է փետրվարի վերջին, տարածաշրջանում գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում, այդ թվում՝ ականանետերի և նռնականետերի օգտագործմամբ: Կողմերը իրավիճակի սրման համար մեղադրում են միմյանց։



Աղբյուր

Վայրկյաններ-առաջ…ՇՆՈՐՀԱԿԱԼ-ԵՆՔ-ՄԵՐ-ՓՐԿԻՉ:-Բпլորիդ-hшմար-ունեմ-լավ-լnւր.-Նիկոլ-Փաշինյան…ինչքան-հնարավոր-է-տարածեք,-բոլորն-իմանան
Previous Story

Վայրկյաններ առաջ…ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ՄԵՐ ՓՐԿԻՉ: Բпլորիդ hшմար ունեմ լավ լnւր. Նիկոլ Փաշինյան…ինչքան հնարավոր է տարածեք, բոլորն իմանան???

Next Story

Երեւանում Վրաստանի 33-ամյա քաղաքացին DAF-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է

Go toTop