Ֆլորիդայում թունավոր կոյուղաջրի արտահոսքի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել — Լուրեր Հայաստանից

05.04.2021

[ad_1]

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել Տամպա Բեյ քաղաքի թունավոր կոյուղաջրերի խոշոր ամբարտակից տեղի ունեցած արտահոսքի պատճառով:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, շրջանի ավելի քան 300 տներ տարահանվել են, ինչպես նաև փակվել է դեպի ամբարտակ տանող ճանապարհը:

Կիրակի Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը հայտարարել է, որ ջուրը ռադիոակտիվ չէ և «հիմնականում աղաջուր է» ջրահեռացման համակարգից, որը խառնվել է հեղեղումների ջրերի հետ: Նրա խոսքով՝ առաջնահերթ խնդիրը «ջրհեղեղի իրական աղետի» կանխումն էր:

Պաշտոնական տվյալներով՝ 31 հեկտար տարածություն զբաղեցնող ամբարտակը միլիոնավոր գալոններ ջուր է պարունակում, որը հարուստ է հին գործարանից մնացած ֆոսֆորով և ազոտով:



Աղբյուր

Previous Story

Եվրամիությունը պատրաստվում է արտադրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շուրջ 200 դեղաչափ մեկ ամսում. ԶԼՄ-ներ

Կրակոցներ-քաղաքապետի-մասնակցությամբ-Զինված-միջադեպ-Հայաստանում.-characterize
Next Story

Կրակոցներ քաղաքապետի մասնակցությամբ. Զինված միջադեպ Հայաստանում. Characterize

Go toTop