Գերմանիայի իշխանությունները խոստացել են վերադարձնել կորոնավիրուսի դեմ պատվաստված բնակիչների իրավունքները

04.04.2021

[ad_1]

Գերմանիայի բնակիչները, որոնք պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, առաջիկայում կկարողանան դարձյալ իրացնել իրենց իրավունքներն ու ազատությունները, հայտարարել է ԳԴՀ առողջապահության նախարար Յենս Շպանը, հաղորդում է DW-ը:

Բնակչության այդ կատեգորիայի համար չեն գործի COVID-19-ի թեստավորման, ինքնամեկուսացման եւ կարանտինում մնալու պահանջները:

«Նրանք, ովքեր լիովին պատվաստված են, կհավասարվեն բացասական թեստ հանձնածներին»,-ասել է նա Bild am Sonntag կիրակնօրյա պարբերականին:

Երբ համավարակի երրորդ ալիքն անկում ապրի եւ էքսպրես թեստերի զանգվածային անցկացման պայմաններում չեղարկվեն սահմանափակումները, օրինակ, մանրածախ առեւտրի ոլորտում, այդ հիմնարար որոշումն ուժի մեջ կմտնի, պարզաբանել է առողջապահության նախարարը: Գերմանիայի պատվաստված բնակիչները կկարողանան գնալ խանութներ կամ վարսավիրանոցներ առանց լրացուցիչ անալիզների, հայտարարել է Շպանը՝ հավելելով, որ դա տեղի կունենա արդեն մի քանի շաբաթ անց:

Քաղաքականության այդպիսի փոփոխությունը հիմնված է նոր գիտական տվյալների վրա, որոնք ստացել են Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտում: Հրապարակված զեկույցում, որը գրվել է Առողջապահության դաշնային նախարարության համար, ասված է. «Լիարժեք պատվաստում ստացած մարդկանց կողմից կորոնավիրուսը փոխանցելու ռիսկն ավելի ցածր է երկրորդ պատվաստումը ստանալուց հետո առավելագույնը 15-րդ օրը՝ ի տարբերություն առանց ախտանիշների անձանց մոտ մեկ էքսպրես թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում: Ապրիլի 3-ին զեկույցն ուղարկվել է Գերմանիայի դաշնային հողերին:

Կիրակի՝ ապրիլի 4-ին, Գերմանիայում կորոնավիրուսով վարակվելու օրական աճը կազմել է ավելի քան 12 հազար նոր դեպք, հաղորդում է RKI-ն: Նախորդ օրվա ընթացքում մահացել է 68 պացիենտ: ԳԴՀ-ում համավարակի ամբողջ ընթացքում հայտնաբերվել է վարակվելու ավելի քան 2,8 միլիոն դեպք, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է շուրջ 77 հազարի: Ապաքինվել է ավելի քան 2,5 միլիոն մարդ: Գերմանիայի բնակչությունը կազմում է շուրջ 84 միլիոն մարդ:



Աղբյուր

Ամեն-բան-ջրի-երես-դուրս-եկավ․-Հայտնի-է-Գեորգի-Կիմիչի-մահվան-իրական-պատճառը․հազար-ասեցին,-դա-կատակ-բան-չէ
Previous Story

Ամեն բան ջրի երես դուրս եկավ․ Հայտնի է Գեորգի Կիմիչի մահվան իրական պատճառը․հազար ասեցին, դա կատակ բան չէ

Next Story

Մանչեսթեր Յունայթեդի մեկնարկային կազմը Բրայթոնի դեմ խաղում, ուղիղ եթեր — Լուրեր Հայաստանից

Go toTop