Ռաֆայել Բենիտեսը կարող է ռուսական ակումբ գլխավորել — Լուրեր Հայաստանից

04.04.2021

[ad_1]

Մոսկվայի «Սպարտակի» հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անտոն Ֆետիսովը «РБ Спорт»-ի հետ զրույցում նշել է, որ թիմը ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսին.

««Սպարտակի» համար կարևոր է, որ մարզիչը հաղթողի հոգեբանություն ունենա ու նաև հաջողությունների հասած լինի Եվրոպայում: Տեղացի մասնագետների հետ մի փոքր բարդ է, քանի որ ռուսական ակումբային ֆուտբոլը վերջին տարիներին հաջողություններ չի հասնում:

Բենիտեսի թեկնածությունը կա, բայց այնպես չէ, որ նա վերջնական տարբերակն է»,-ասել է Ֆետիսովը:

Նախկինում «Սպարտակի» գլխավոր մարզիչ Տեդեսկոն հայտարարեց, որ չի երկարաձգելու պայմանագիրը, որն ավարտվում է առաջիկա ամռանը: 

 

 



Աղբյուր

Previous Story

Platinum Motorsport արհեստանոցը ցույց է տվել եզակի Cadillac Escalade-ը՝ ստեղծված հատուկ Քիմ Քարդաշյանի համար

Նոր-մանրամասներ-մերսեդեսի,-Կարեն-Կարապետյանի-և-ջակուզիի-մասին.-պարզվում-է-իրականում․․․
Next Story

Նոր մանրամասներ մերսեդեսի, Կարեն Կարապետյանի և ջակուզիի մասին. պարզվում է իրականում․․․

Go toTop