Ֆրանսիան և Գերմանիան մտահոգություն են հայտնել Դոնբասում իրավիճակի սրման առնչությամբ և իրենց աջակցությունը հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջությանը — Լուրեր Հայաստանից

04.04.2021

[ad_1]

Ֆրանսիան և Գերմանիան մտահոգություն են հայտնել Դոնբասում իրավիճակի սրման առնչությամբ և իրենց աջակցությունը հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջությանը, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի և Գերմանիայի արտգործնախարարների համատեղ հայտարարությանը:

«Ֆրանսիան և Գերմանիան անհանգստացած են կրակի դադարեցման ռեժիմի խախտումների հաճախակիացման փաստով: Համակ ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին, մասնավորապես՝ ռուսական զորքերի տեղաշարժի փաստը հաշվի առնելով, կողմերին զսպվածության և լարվածությունն անմիջապես թուլացնելու կոչ ենք անում: Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը վերջինի միջազգայնորեն ճանաչված սահմաններով»,- նշված է համատեղ հայտարարությունում:

Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ ղեկավարները շեշտել են Մինսկի համաձայնությունների պահպանման անհրաժեշտությունը:

 



Աղբյուր

Խորը-կuկիծով-և-շատ-մեծ-ցшվով-տեղեկացնում-ենք,-որ-երկшրատև-հիվшնդությունից-հետո-մшհացավ-սիրված-երգիչ,-հրաշալի-անձնшվորпւթյուն-հայ-ժпղովրդի-պшրծանք…
Previous Story

Խորը կuկիծով և շատ մեծ ցшվով տեղեկացնում ենք, որ երկшրատև հիվшնդությունից հետո մшհացավ սիրված երգիչ, հրաշալի անձնшվորпւթյուն հայ ժпղովրդի պшրծանք…

Next Story

Ֆաշիզմը մարդու իրավունքների խախտումների, բռնաճնշումների ու վայրագությունների հիմքում է․ ՄԻՊ

Go toTop