ՆԱՍԱ-ն հսկայական գերնոր աստղի մնացորդի նոր պատկերներ է ցույց տվել

04.04.2021

[ad_1]

ԱՄՆ ազգային տիեզերական գործակալությունը հրապարակել է Շղարշ դիֆուզային մառախուղի՝ Կարապ համաստեղության գերնոր աստղի մնացորդի նոր պատկերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ աստղագետների՝ «Հաբլ» աստղադիտակից ստացված պատկերները մշակելիս իրենք օգտագործել են մեթոդներ, որոնք թույլ են տալիս բացահայտել փոքրագույն մանրամասները, օրինակ՝ իոնացված գազի թելերը:

Մառախուղի ուսումնասիրություններն իրականացվել են Hubble Wide Field Camera 3 սարքի օգնությամբ։ Հինգ տարբեր ֆիլտրերն ու նորարարական հետմշակումը օգնել են բարելավվել կրկնակի իոնացված թթվածնի արտանետումները (ցույց է տրված կապույտով), ինչպես նաեւ իոնացված ջրածնի եւ ազոտի արտանետումները (ցույց է տրված կարմիրով):

Շղարշի մառախլապատությունը հայտնաբերել է անգլիացի գիտնական Ուիլյամ Հերշելը՝ 18-րդ դարի վերջին: Այն գտնվում է Երկրից մոտ 2100 լուսային տարի հեռավորության վրա, ինչը համեմատաբար մոտ է աստղագիտական տեսանկյունից: Մառախուղը ստեղծվել է աստղի պայթյունի հետեւանքով, որը տեղի է ունեցել մոտ 10 հազար տարի առաջ:



Աղբյուր

Previous Story

Հորդանանում հեղաշրջման փորձ է կանխվել. Al Mayadeen — Լուրեր Հայաստանից

Խորը-կuկիծով-և-շատ-մեծ-ցшվով-տեղեկացնում-ենք,-որ-երկшրատև-հիվшնդությունից-հետո-մшհացավ-սիրված-երգիչ,-հրաշալի-անձնшվորпւթյուն-հայ-ժпղովրդի-պшրծանք…
Next Story

Խորը կuկիծով և շատ մեծ ցшվով տեղեկացնում ենք, որ երկшրատև հիվшնդությունից հետո մшհացավ սիրված երգիչ, հրաշալի անձնшվորпւթյուն հայ ժпղովրդի պшրծանք…

Go toTop