Կորոնավիրուսի 3-րդ ալիքի պիկում ենք, իրավիճակը լուրջ է, հերթում ունենք հոսպիտալացման կարիք ունեցող հիվանդներ. ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ (տեսանյութ) — Լուրեր Հայաստանից

03.04.2021

[ad_1]

Միանշանակ մենք 3-րդ ալիքի պիկում ենք, այս պահին ունենք ավելի քան 20 վերապրոֆիլավորված հիվանդանոց կորոնավիրուսի բուժման համար: Բավականին լուրջ է իրավիճակը, հերթում ունենք հիվանդներ, որոնք կարիք ունեն հոսպիտալացման: Այս մասին Կառավարության հրապարակած տեսանյութում նշել է ԱՆ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:

Անդրադառնալով պատվաստանյութի շուրջ առկա քննարկումներին՝ Սահակյանը նեց, որ դեռևս անցած տարի ստեղծվեց COVAX FACILITY նախաձեռնությունը, որտեղ միավորվեցին այն երկրները, որտեղ ազգաբնակչությունը և արտադրող ընկերությունների հետ պայմանագրեր կնքելու հնարավորությունը քիչ է: Սահակյանը նշեց, որ ՀՀ-ին առաջարկված առաջին պատվաստանյութը եղել է PHIZER պատվաստանյութը, որը, սակայն, պետք է պահվեր -70, -80 աստիճան սառնության պայմաններում, ինչը ՀՀ-ում հնարավոր չէր:

«Ինչ վերաբերում է AstraZeneca տեսակի պատվաստանյութին, դա COVAX FACILITY-ի երկրորդ պայմանագրին է, և հաշվի առնելով վարակման նոր դեպքերը, մեզ համար շատ կարևոր էր հնարավորինս շուտ ունենալ պատվաստանյութ»,- ասաց Սահակյանը և հավելեց, որ 24 000 պատվաստանյութը ռիսկի խմբի համար է:

Հարցին՝ դա 24 000 մարդու համա՞ր է, Սահակյանը ասաց. «Այս պահին ոչ ոք չի կարող ասել՝ քանի մարդու համար է, հնարավոր է՝ 24 000-ն էլ միանգամից անենք, հետո նոր խմբաքանակով երկրորդ դեղաչափերը առաջարկենք»:

«Նախատեսում ենք Երևանում ապրիլի 7-8-ից սկսել պատվաստումը, իսկ մարզերում կարող է մի փորք ուշանալ»,- ասաց Սահակյանը, և մեջբերելով Եվրոպայի դեղերի գործակալության և ԱՀԿ-ի հայտարարությունները AstraZeneca-ի մասին, հավելեց՝ գիտական տվյալները խոսում են AstraZeneca-ի օգտին:

Ինչ վերաբերում է «Սպուտնիկ V»  պատվաստանյութ ներկրելուն, Սահակյանն ասաց, որ ՌԴ-ի հետ բանակցությունները չեն ավարտվել, կարելի է ասել՝ պայմանագիրը ստորագրված է, սպասում են նոր խմբաքանակի:

 



Աղբյուր

Previous Story

Ձու չի ճարվում խանութներում, գտնելու պարագայում էլ «ոսկու գին» է․ հարցում

Շոկային-դեպք,-որից-ուշքի-չեք-կարող-գալ․-6-գործարարներ-բռնաբարել-են-նախկին-պատգամավորին-(ֆոտո)
Next Story

Շոկային դեպք, որից ուշքի չեք կարող գալ․ 6 գործարարներ բռնաբարել են նախկին պատգամավորին (ֆոտո)

Go toTop