Արփի գյուղից դեպի «Ջրովանք» մատուռ տանող ավտոճանապարհին «Nissan X-Trail» մակնիշի  ավտոմեքենան մոտ 350մ գլորվել է ձորը, վարորդը տեղում մահացել է — Լուրեր Հայաստանից

03.04.2021

[ad_1]

Ապրիլի 3-ին, ժամը 12:52-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արփի գյուղից դեպի «Ջրովանք» մատուռ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է ձորը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Ջրովանք» կոչվող տարածքում «Nissan X-Trail» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1971 թ.) մոտ 350 մ գլորվել է ձորը, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վարորդի դին, տեղափոխելով մոտ 650 մ, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:



Աղբյուր

Previous Story

Վրաստանը ստացել է կորոնավիրուսի դեմ չինական Sinopharm-ի պատվաստանյութի 100 հազար դեղաչափ

ՇԱՏ-ՇՏԱՊ․-ՌԴ-դեսպանը-գերիների-մասով-նորություն-է-հայտնում․-տեսեք-ինչ-է-սպասվում
Next Story

ՇԱՏ ՇՏԱՊ․ ՌԴ դեսպանը գերիների մասով նորություն է հայտնում․ տեսեք ինչ է սպասվում

Go toTop