Ֆրանսիան կոչ է արել Իրանին զերծ մնալ միջուկային գործարքի նոր խախտումներից — Լուրեր Հայաստանից

03.04.2021

[ad_1]

Ֆրանսիան ողջունում  է Իրանի միջուկային ծրագրով գործողությունների համատեղ պլանի շուրջ բանակցությունների վերսկսումը՝ կոչ անելով Թեհրանին չանել նոր խախտումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մուհամադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը:

Նա կոչ է արել Իրանին առաջիկա քննարկումների ժամանակ հավատարիմ մնալ կառուցողական մոտեցմանը:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ եվրոպական եռյակը՝ Փարիզը, Բեռլինն ու Լոնդոնը կառուցողական դերակատարում են ունեցել տվյալ բանակցությունների վերսկսման գործում:



Աղբյուր

Previous Story

Իրանը բացառել է ամերիկյան պատժամիջոցների ցանկացած փուլային չեղարկում

Տեսանյութ-|-Աշոտ-Փաշինյանն-ամուսնանում-է.-հայտնի-է-ընտրյալի-անունը…-շնորհավորում-ենք-
Next Story

?Տեսանյութ | Աշոտ Փաշինյանն ամուսնանում է. հայտնի է ընտրյալի անունը… շնորհավորում ենք ❤

Go toTop