Ռուսաստանում կանխատեսել են նավթի պաշարների սպառման ժամկետները

03.04.2021

[ad_1]

Տեխնոլոգիաների զարգացման այսօրվա մակարդակի պարագայում Ռուսաստանում նավթի պաշարները կբավականացնեն 58 տարի: Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ի հետ հարցազրույցում ասել է երկրի բնական պաշարների եւ էկոլոգիայի փոխնախարար, ընդերքի օգտագործման դաշնային գործակալության («Ռոսնեդռ») ղեկավար Եվգենի Կիսելյովը:

«Պաշարների գույքագրման տվյալների համաձայն՝ դրանցից շահութաբերները կբավականացնեն 19 տարի: Բայց սա պայմանական, ոչ պարտադիր ցուցանիշ է: Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ՝ այս սահմանագիծը շարունակ կփոփոխվի»,-շեշտել է նա:

Կիսելյովի խոսքով՝ Ռուսաստանը տնտեսության զարգացման ցանկացած սցենարի դեպքում գազի պաշարներով ապահովված է ավելի քան 60 տարի:



Աղբյուր

ՈՒՂԻՂ․-Հակոբ-Բերբերյանն-ապօրինի-ենթարկվում-է-քրեական-հետապնդման․-փաստաբանների-ասուլիսը
Previous Story

ՈՒՂԻՂ․ Հակոբ Բերբերյանն ապօրինի ենթարկվում է քրեական հետապնդման․ փաստաբանների ասուլիսը

Next Story

Վաղվանից ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով․ Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի +26․․․+28 աստիճանի — Լուրեր Հայաստանից

Go toTop