ԱՄՆ-ում հայտնել են կորոնավիրուսի դեմ պատվաստված ամերիկացիների թիվը — Լուրեր Հայաստանից

03.04.2021

[ad_1]

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի ղեկավար Ռոշել Վալենսկին հայտնել է կորոնավիրուսի դեմ պատվաստված ամերիկացիների թիվը:

Նա նշել է, որ ավելի քան 50 մլն ամերիկացի՝ ԱՄՆ-ի յուրաքանչյուր հինգերորդ քաղաքացին, ավարտել է COVID-19-ի դեմ պատվաստումը։

Բացի այդ, նա հայտնել է՝ վերջին 7 օրվա ընթացքում կատարվել է 2,7 միլիոն պատվաստում։ Պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է տարեցների 73 տոկոսը, չափահաս մարդկանց՝ 36 տոկոսը։

Նրա խոսքով՝ պատվաստումները կատարվել են Moderna, Pfizer/BioNTech դեղամիջոցներով, ինչպես նաև Johnson&Johnson պատվաստանյութով։

Ընդ որում, Վալենսկին ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ-ի ոչ բոլոր քաղաքացիներն են վստահում համավարակի դեմ պաքարում պատվաստանյութերի արդյունավետությանը, ուստի, նրա խոսքով՝ երկրում իրազեկության բարձրացման արշավ են կազմակերպել։

Ավելի վաղ ԱՄՆ ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն AstraZeneca պատվաստանյութի կարիք չունի:

Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 130,8 մլն դեպք, ավելի քան 105,3 մլն մարդ ապաքինվել է, իսկ ավելի քան 2,8 մլն հիվանդ մահացել է:

 



Աղբյուր

Previous Story

Արգենտինայի նախագահը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով

Ծառուկյան-ընտանիքի-կողմից-այսօր-100-միլիոն-դրամ-է-փոխանցվել-«Զինծառայողների-ապահովագրության»-հիմնադրամին
Next Story

Ծառուկյան ընտանիքի կողմից այսօր 100 միլիոն դրամ է փոխանցվել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

Go toTop