Սարսափելի-ողբերգություն-Հայաստանում.-դիեր,-վիրավորներ․-նողկալի-ու-կատաստրոֆիկ-իրավիճակ-է

Սարսափելի ողբերգություն Հայաստանում. դիեր, վիրավորներ․ նողկալի ու կատաստրոֆիկ իրավիճակ է

03.04.2021

Ապրիլի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17: 30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ մ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և Mazda մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի

քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել Mazda-ի միջից և Արարատի հիվանդանոցի բժիշկների ու քաղաքացիների ավտոմեքենաներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ: Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային

ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային

քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արթուր Ավետյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արամ Պողոսյանի և Նարեկ Սաֆարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վեդիի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և

վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ մահացածը Mazda-ի վարորդն էր, ով ապրում էր Արարատի մարզի Այգավան գյուղում, իսկ հիվանդանոց են տեղափոխվել նրա կինն ու 3 անչափահաս երեխաները: Իսկ Mercedes-ի վարորդն էլ վթարից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին: Քիչ առաջ տեղեկություն ստացվեց

ոստիկանության Արարատի բաժին, որ Mercedes-ի վարորդը նույնպես դիմել է «Արարատ» բժշկական կենտրոն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

On April 1, a desirable and tragic car accident took role in Ararat plan. Mercedes-Mazda automobiles collided head-on on the 48th m allotment of the Yerevan-Yeraskh-Meghri freeway at spherical 5: 30 p.m. As photojournalist Gagik Shamshyan experiences from the scene, one particular person died on the converse since the

accident, 4 folks had been taken out of the Mazda with the relieve of voters and had been taken to Ararat Scientific Heart by Ararat sanatorium scientific doctors and voters. The Ararat Fire-Rescue Detachment No. 24

of the Rescue Service of the Ministry of Emergency Instances, with 1 fire brigade, led by the detachment commander Ashot Mirzoyan, operatively arrived. The rescuers took the pointless particular person out of the automobile and approached the automobile transporting the physique. The officers of the 2nd platoon of the 1st officer battalion of the 2nd web page visitors police, headed by battalion commander Arsen Mardoyan, deputy battalion c

ommander Aram Adibekyan, platoon commander Grigor Poghosyan, platoon commander Karapet Harutyunyan arrived operatively. The head of the Ararat regional division of the police Kamo Tsutsulyan moreover arrived at the scene. Karen Gyulumyan, head of the Boulevard 1-77 operative protect watch over cent

Сообщение Սարսափելի ողբերգություն Հայաստանում. դիեր, վիրավորներ․ նողկալի ու կատաստրոֆիկ իրավիճակ է появились сначала на .

Добавить комментарий

Your email address will not be published.

Աստված-չանի-եթե-սա-ճիշտ-լինի!-Տաշիր-Սամոն-ցնցեց-ողջ-հայությանը
Previous Story

Աստված չանի եթե սա ճիշտ լինի! Տաշիր Սամոն ցնցեց ողջ հայությանը

Next Story

Իհեանաչոն՝ ԱՊԼ-ի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ — Լուրեր Հայաստանից

Go toTop