[ad_1]
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի փողոցներում շաբաթ օրը տեղի կունենա հին եգիպտական թագավորական մումիաների շքերթը, որից հետո աճյունները կտեղափոխվեն նոր հանգստավայր, գրում է UPI-ն։
Եգիպտոսի Զբոսաշրջության և հնությունների նախարարության կազմակերպած «Փարավոնների ոսկե շքերթ»-ը կներառի 22 մումիա, որոնք Եգիպտական թանգարանից կուղևորվեն դեպի Եգիպտական քաղաքակրթության ազգային թանգարան։
Սակայն նախքան նոր վայր տեղափոխվելը, 18 թագավորների և չորս թագուհիների աճյունները ըստ կարգի կտեղափոխվեն մայրաքաղաքի փողոցներով։
«Այս շքերթը կստիպի բոլոր եգիպտացիներին հպարտանալ իրենց երկրով։ Կորոնավիրուսի ժամանակ նրանք ցանկանում են երջանիկ լինել, հպարտանալ իրենց նախնիներով»,- National Geographic-ին ասել է Զբոսաշրջության և հնությունների նախարարության ներկայացուցիչը։