ԱՄՆ իշխանությունները մեղմացրել են երկրի ներսում ուղեւորությունների սահմանափակումները COVID-ի դեմ պատվաստվածների համար

03.04.2021

[ad_1]

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնները մեղմացրել են երկրի ներսում ուղեւորությունների սահմանափակումները կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստված մարդկանց համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նոր կարգի համաձայն՝ մարդիկ, որոնք ստացել են երկու պատվաստումները կամ արդեն ապաքինվել են COVID-19-ից ուղեւորությանը նախորդող երեք ամսվա ընթացքում, կարող են հանձնել կորոնավիրուսի թեստ, ինչպես նաեւ ունեն իրավունք չպահպանել կարանտին ԱՄՆ տարածքում տեղաշարժվելիս: Ընդ որում՝ նոր կանոնները չեն տարածվում նրանց վրա, ովքեր չեն պատվաստվել կամ պատվաստվել են միայն մեկ դեղաչափով: Ավելի վաղ այդ սահմանափակումները վերաբերում էին բոլորին:

Ներկայում ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսի դեմ երեք պատվաստանյութ՝ ամերիկյան Pfizer ընկերության եւ դրա գերմանական գործընկերոջ ստեղծած BioNTech-ը, ամերիկյան Moderna ընկերության դեղամիջոցը, ինչպես նաեւ Johnson & Johnson ամերիկյան ընկերության մեկ բաղադրիչ ունեցող միջոցը: Բժշկական կարգավորչի հաստատմանն է սպասում AstraZeneca բրիտանա-շվեդական ընկերության պատվաստանյութը:



Աղբյուր

Previous Story

Այս իշխանության ամեն քայլը ոչ թե աշխատում է ի վնաս Հայաստանի պետական շահերի, այլ օգնում է Թուրքիային իրականացնել Մեծ Թուրանի ծրագիրը․ Աբրահամ Գասպարյան — Լուրեր Հայաստանից

Մուրադովի-հրատապ-հրամանը.-Ողջ-ազգը-պետք-է-տեսնի-սա-Գրեք-ԱՅՈ,-եթե-Նիկոլի-կողքին-եք-այս-դժվար-պահին-
Next Story

Մուրադովի հրատապ հրամանը. Ողջ ազգը պետք է տեսնի սա Գրեք ԱՅՈ, եթե Նիկոլի կողքին եք այս դժվար պահին ✅

Go toTop