Այս իշխանության ամեն քայլը ոչ թե աշխատում է ի վնաս Հայաստանի պետական շահերի, այլ օգնում է Թուրքիային իրականացնել Մեծ Թուրանի ծրագիրը․ Աբրահամ Գասպարյան — Լուրեր Հայաստանից

03.04.2021

[ad_1]

Քառօրյայից 5 տարի է անցել և այսօր մեր զոհված տղերքի հիշատակը հարգելու, նրանց նվիրական գործն արժևորելու, ճիշտ դասեր քաղելու, ոգեշնչվելու, զոհողության խորհուրդը հասկանալու, մարդկային կորստի ցավը վերապրելու, հայրենիքի ու պետության ճակատագիրը սխալներով չուրվագծելու օրն է․  «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է հեղինակ Աբրահամ Գասպարյանը։

«Ապրիլի պատերազմը Ադրբեջանի քսանամյա հակահայկական թույնի հերթական արտացոլումն էր, հերթական հանգրվանը, որտեղ Բաքուն փորձեց զոնդաժ անել ու հասկանալ՝ արդյո՞ք հայերը դարձյալ ատամներով կպաշտպանեն իրենց հողը, թե՞ դարձել են թուլամորթ, աննպատակ, վերածվել ամբոխի, որը կորցրել է զգոնությունը և

միայն բարեկեցիկ կյանք է փնտրում: Ապրիլի պատերազմն այսօր չեմ քննարկելու՝ քաղաքագիտական մեթոդաբանությամբ, գիտական այն չափումներով, որով սովորաբար առաջնորդվում եմ իմ վերլուծականներում…չեմ քննարկելու այդ պատերազմի՝ ներադրբեջանական, համաշխարհային և աշխարհաքաղաքական դետերմինանտները, որոնց մասին տարբեր առիթներով խոսել եմ: Այս ամենի մեջ 5 կարևոր հանգամանք կա, որոնց պետք է ուշադրություն դարձնել, քանի որ այս հարցադրումները մեզ հնարավորություն են տալու՝ հրաժարվել վարդագույն ակնոցներից, սնապարծությունից, պատրանքներից, քաղաքականապես տկար մտածողությունից և հուսամ՝ կկարողանանք տարբերակել կարևորն ու առաջնայինը և ի վերջո կդաջենք մեր մտքում այն, որ մեր անվտանգությունն ավելի թանկ է, քան արհեստածին սև-սպիտակը, մեր տղերքի կյանքն անքննելիորեն ավելին է քան ցանկացած բարեկեցիկ կյանքի խոստումը, մեր պետության ու ազգի հավերժականության գաղափարը չի կարող ստորադասվել որևէ նախկին կամ ներկա սուտ մարգարեի խոստման կամ աճպարարության: Հնչեցնում եմ 5 հարց՝ ի՞նչ դասեր են քաղել նախկին պատերազմներից, ինչպե՞ս ենք վերարժևորում մեր անցած քաղաքական ճանապարհը, ի՞նչ նպատակ ենք որպես ազգ ու պետություն մեր առջև դնում, ինչպե՞ս ենք պատրաստվում ամրացնել մեր զույգ պետությունների անվտանգությունը և ի՞նչ ռեսուրս ենք ուզում ներգրավել այդ նպատակներն իրականացնելու գործում: Նպատակ սահմանելու և դրա իրականացման համար գիշեր-ցերեկ քրտնաթոր աշխատանք տանելու դեպքում՝ հարց չի՛ առաջանա՝ ո՞վ է երկրի ղեկին գտնվողը, շարքային սուտասա՞ն, Մեծ Թուրանի գործակա՞լ, թե՞ թալանչի կամ հողատու: Քիչ առաջ հենց սա՛ էի ակնարկում՝ ասելով, որ ապրիլի քառօրյայով Բաքուն փորձում էր այդքան տարի իր հակահայկական թույնն ու արսենալում կուտակած զենքը փորձարկել ու հասկանալ՝ մասշտաբային պատերազմի դեպքում կկարողանա՞ ճեղքել հայկական դիմադրողականությունը…ասում եմ՝ դիմադրողականությունը և ո՛չ դիմադրությունը»,-ասել է նա:

Գասպարյանն ընդգծել է՝ Դիմադրությունն ավելի շուտ բնազդայի՛ն բնույթ ունի, իսկ դիմադրողականությունը քաղաքական ու անվտանգային քիմիա է, որի էլեմենտները խախտելը լուրջ ու երկա՛ր գործ է:

«Ի՞նչ արեց Ադրբեջանը 94-ի իր ավերիչ ու քայքայիչ պատերազմից հետո…նստեց, ուսումնասիրեց, հասկացավ՝ ինչպե՞ս պետք է զարգանա, ուսումնասիրեց հային ու Հայաստանը, տեսավ թույլ կողմերը, աշխատեց քարոզչական դաշտում, փորձեց իր ուժերի ներածին չափով թուլացնել հայի զգոնությունը, միջնորդավորված՝ փողեր ուղարկեց Հայաստան, որպեսզի մարդիկ ստորադասեն անվտանգությունը՝ սիրուն փաթեթավորված և գունեղ լոզունգների, պաշտպանական համակարգ զարգացրեց, զինանոց համալրեց, բռունցքը խփեց սեղանին, և, և…բայց մինչև այդ՝ ամենակարևորը….Ադրբեջանը 20 տարի հայտարարեց, որ վերադարձնելու՛ է Ղարաբաղը: Վերադարձրե՞ց, ո՛չ: Արցախի մեծ հատվածը նրան նվե՛ր տրվեց: Ցավո՛ք՝ յան ազգանունով ապիկար ղեկավարի անհեռատեսության, քաղաքականապես խակ լինելու և Թուրքիայի հետ թշնամանքը վերացնելու հաստատելու էնտուզիազմի պատճառով: Այս վերջին պատերազմում Ադրբեջանն իր թիկունքին ունենալով Թուրքիային ու Սիրիայից առած-բերած տեռորիստներին՝ չկարողացա՛վ իր առջև դրած խնդիրը լուծել, ռազմավարական առումով՝ Ադրբեջանը տապալե՛ց ամեն ինչ: Ադրբեջանական բանակը խնդիր լուծող չէ՛ հայկական բանակի դիմաց: Մեծ հաշվով՝ մեր ու նրանց բանակները գրեթե նույն ներուժն ունեին, մի քանի ԱԹՍ ու տեխնիկայի առավելություն ունենալը դեռ չի նշանակում՝ պատերազմի ընթացք բեկել ու հաղթանակ տանել: Չմոռանանք՝ Ակնան, Քարվաճառը, Քաշաթաղը, Սանասարը, Կովսականը, Հադրութն ու Շուշին… մի պահ պատկերացրեք՝ հազարավոր կիլոմետրերի տարածք… 44 օր թուրքը կռիվ տվեց այդտեղի համար ու չստացավ, չկարողացավ այդ հողը պոկել հայ կամավորականից ու զինվորից, բայց՝ ստացավ քաղաքական իշխանություն ներկայացող մարդկանց մի խմբից: Այդ իշխանությունը հիմա որքան էլ ճղճղա ու հասկացնի, որ իմ գրպա՛նն են գցել, որ նախկինները որոշել էին ու չգիտեմ ինչ էին արել, այստեղ են ասել՝ խուսանավեիք, չտայիք, 5 հազար զոհ ու 10 հազարից ավելի հաշմված ժառանգություն չթողեիք, հայրենի հողը՝ գրչի հարվածով չհանձնեիք, ներսում՝ հայի ընտանիքում, եղբայրների միջև կռիվ չգցեիք, իրար կոկորդ ճղելու փոխարեն՝ այդ ռեսուրսը կգործածեինք երկի՛րը շենացնելու, սահմա՛նն ամրապնդելու, ոչ թե 2,5 տարի վրեժ լուծելու միմյանցից»,-ասել է նա:

Աբրահամ Գասպարյանի համոզմամբ՝ Ապրիլի քառօրյայի դասերն այստե՛ղ են, տղաների հիշատակը այսպե՛ս է պետք հարգել, ոչ թե իմաստակի կեցվածքով ու ոչինչ չասող հայացքով նայել էկրանին ու ասել՝ Քարվաճառը հայկակա՞ն է, թե՞ ոչ, Շուշին հայկակա՞ն է, թե ադրբեջանական, թուրքի հետ պատրա՞ստ ենք հաշտվել, թե՞ ոչ:

«Եվ սա իշխանություն կոչեցյալն ասում է, երբ մենք դեռ ռազմագերիներ ունենք թուրքի մոտ, երբ նրանց ճակատագիրն անհայտ է, երբ զոհված տղերքի մարմինները՝ ադրբեջանցին խեղվա՛ծ է վերադարձրել, երբ կենդանի վերադարձած գերիների հոգեբանության ու ֆիզիկական առողջության մասին չի է՛լ մտածում, երբ, երբ…սա ցինիզմ է՛լ չէ, սա լկտիություն էլ չէ, սա քաղաքական հանցագործություն է: Ոչ բանակցել գիտեն, ոչ դիսկուրս մշակել, ոչ հարգալից խոսել սեփական ժողովրդի հետ…գիտեն ընդամենը դատարկ, բայց զրնգուն դհոլի ձայն հանել, անբովանդակ, հակագիտական ու հակաէսթետիկ մտածողություն, որից օգտվում է միայն թշնամին: ԱԺ փոխնախագահներից մեկն այսօր մտքի հերթական փայլատակումն է արել:

Կառուցողակա՞ն, լու՞րջ…արևմտահայերեն կառուցողականին ասում են՝ շինիչ, ինչն ակտուալ էր հետանկախական շրջանում: Հիմա իշխանությունն ուզում է շինի՞չ լինել, թուրքի հե՞տ: Չգիտեմ ուսապարկերի հետ քաղաքական դասընթացներ առհասարակ անցել են, թե ոչ, կամ համալսարանական կրթության տարիներին ո՞վ է քաղաքագիտության կամ միջազգային հարաբերություններ դասավանդել նրանց, բայց ակնհայտ է, որ կամ դասի չեն գնացել, կամ չեն սովորել, կամ էլ չեն հասկացել մատուցվածը…վատագույն դեպքում՝ համալսարան չեն ավարտել: Թուրքիայի հետ այդ մե՞նք պիտի կառուցողական լինենք: Նման դատողություն անելու համար՝ 5 տարբերակ կա՝ կամ պետք է չիմանալ ՀՀ անցած ճանապարհը, անվտանգության ռազմավարությունը, դիվանագիտության պատմությունը, կամ՝ օդից ընկած լինել, Թուրքիայի պրոպագանդիստ լինել, պետական պաշտոնի համար անպիտան լինել, կամ էլ՝ չվերահսկել գործածած կանեփի չափը: Եվ շինիչ լինելու մասին խոսում է այն իշխանության ներկայացուցիչը, որի տոտեմն ասում էր՝ Արցախը Հայաստան է և վե՞րջ: Սա ի՞նչ խեղկատակություն է: Բավական չէ՞ ձեռք առնեք: Թուրքի հետ խաղեր տալու համար ուշագնա՛ց եք լինում և ամենավատը գիտե՞ք որն է, որ ձեզ բանի տեղ չեն դնում, ինչպես դուք բանի տեղ չեք դնում ձեր ժողովրդին: Թուրքը, հազար անգամ ասել եմ, ձեր հետ խնդիր չունի…թուրքի խնդիրը հայ ժողովրդի ու բանակի՛ հետ է, Թուրքիան ու Ադրբեջանը լավ էլ սիրում են ձեզ, շինիչ երկխոսության մեջ կարող եք լինել իրար հետ…գուցե առաջիկայում Մեհրիբան Ալիևան հենց ձե՛զ հրավիրի Շուշի…օ՜հ, կներեք, Շուշի չէ, Շուշա, քանի որ դուք՝ ուսապարկերդ ու ձեր գլխավորը, Ալիևների ու Էրդողանի հետ սինքրո՛ն եք մտածում այդ հարցում…գուցե հրավիրի հայոց բերդաքաղաք ու չայ խմեք, մուղամ լսեք…չտեսա՛նք մի օր Ալիևները հայ ժողովրդի արժանապատիվ զավակների՛ն դիմեն այդ հարցում: Ձեր նկատմամբ սեր ու համակրանք ունեն…բայց այդ սերը տևում է այնքան, մինչև կկատարեք ձեզ վստահված առաքելությունը, մինչև կիրականացնեք նոյեմբերի 9-ի ղազագրով ստանձնած ձեր պարտավորությունը, մինչև Սյունիքի հպարտ լեռների մեր դիրքերը կզիջեք նրանց:

Շինիչ ասացի՝ հիշեցի…գիտե՞ք ադրբեջանցին հիմա ի՞նչ խորամանկություն է անում ու ինչպե՞ս է մոլորեցնում…մի ձեռքով հոգեբանական ճնշում է իրականացնում Սյունիքում, որպեսզի ժամանակի ընթացքում հայաթափի այն, մյուս ձեռքով էլ՝ ընկերություն է անում, գառան մորթիով մտել է մեր գյուղացու մոտ, առևտուր է անում, ապրանք փոխանակում, սիրտը շահում, խոսում թշնամանքը վերացնելու մասին, ճիշտ այնպես՝ ինչպես դու՛ք՝ Փաշինյան և ուսապարկեր, դուք նույն ձև եք մտածում ու գործում: Մի պահ դիտեք Աննա Սարգսյանի տեսանյութը և տեսնենք՝ ի՞նչ մեթոդներով է Ադրբեջանը թափանցում Հայաստանի գյուղեր ու ավաններ՝ պաշտոնական Երևանի խուլ ու համր լռության պայմաններում»:

Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ այս իշխանության գործողությունները չարիք են ու սպառնալիք Հայաստանի անվտանգության համար, Արցախի պաշտպանության համար: Նրանց ամեն քայլը ոչ թե աշխատում է ի վնաս Հայաստանի պետական շահերի, այլ օգնում է Թուրքիային իրականացնել Մեծ Թուրանի ծրագիրը, որի  ամորձատումը մենք տեսանք 5 տարի առաջ՝ քառօրյա պատերազմում, տեսանք մեր տղաների հերոսական ու նվիրական զոհողությունը, զինվորից սպա ու կամավոր՝ 4 օրում կասեցրինք հայակործան մեքենայի աշխատանքը և թշնամուն պատճառելով ահռելի կորուստներ՝ ստիպեցինք զինադադար մուրալ մեզնից՝ ռուսակա՛ն միջնորդությամբ: Աշխարհը ուժեղի՛ կողքին է, ոչ թե մուրացկանի: Մենք խաղաղություն պարտադրո՛ղ էինք տարածաշրջանում, մուրացկանի դերում՝ երբե՛ք չենք հայտնվի: Սա հավատամք է, որը, սակայն, չպետք է կենացային բովանդակություն ունենա, այլ կարողանա պատասխանել հաղորդման սկզբում իմ հնչեցրած 5 հարցադրմանը:



Աղբյուր

Ապրում-էինք-հաղթանակի-թմբիրի-մեջ․-Ապրիլյանը-բոթ-էր,-որ-բոլորիս-արթնացրեց․-Շուշան-Պետրոսյան
Previous Story

Ապրում էինք հաղթանակի թմբիրի մեջ․ Ապրիլյանը բոթ էր, որ բոլորիս արթնացրեց․ Շուշան Պետրոսյան

Next Story

ԱՄՆ իշխանությունները մեղմացրել են երկրի ներսում ուղեւորությունների սահմանափակումները COVID-ի դեմ պատվաստվածների համար

Go toTop