Սերբական Հանրապետությունում ՆԳ նախարարի դեմ դատական հայց են ներկայացրել պատգամավորին ապտակելու համար

02.04.2021

[ad_1]

Բոսնիա եւ Հերցեգովինայի Սերբական Հանրապետության գլխավոր քաղաքում դատախազությունը դատարան է ներկայացրել մեղադրական հայց երկրի ՆԳ նախարար Դրագան Լուկաչի նկատմամբ 2019 թվականին վերջում խորհրդարանում այդ ժամանակ պատգամավորի պաշտոն զբաղեցնող եւ ներկայիս Բանյա Լուկիի քաղաքապետ Դրաշկո Ստանիվուկովիչին ապտակելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ներկայիս Բանյա Լուկիի քաղաքապետը զբաղեցրել է պաշտոնը 2020 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններից հետո: 28-ամյա Ստանիկուվիչը Սերբական Հանրապետությունում Միլորադ Դոդիկի իշխող Անկախ սոցիալ-դեմոկրատների խորհրդի ամենաակտիվ քննադատն է: Նա բազմիցս անձնական տարակարծություն է ունեցել Դոդիկի հետ եւ բերման ենթարկվել իրավապահ մարմինների կողմից, 2019 թվականի դեկտեմբերին հենց խորհրդարանում նա հարված է ստացել Հանրապետության ՆԳՆ Դրագան Լուկաչից վեճի ընթացքում:

«Բանյա Լուկիի դատախազությունը մարտի 26-ին դատարան է ուղարկել մեղադրական եզրակացություն Դրագան Լուկաչի նկատմամբ «անվտանգության սպառնալիք ստեղծելու», ինչպես նաեւ «մարմնական վնաս հասցնելու» մասին հոդվածների հատկանիշներով»,-տեղեկացրել է Սերբիայի Ռադիո եւ հեռուստատեսությունը:

Միջադեպից հետո ՆԳ նախարարը հայտարարել է, որ ընդդիմադրին «պարզապես հետ եւ հրել իրենից», որպեսզի վերջինս չսպառնա: Խորհրդարանում միջադեպը ֆիքսել են մի քանի տեսախցիկներ:



Աղբյուր

Previous Story

Զելենսկիի մամուլի քարտուղարը Բայդենի հետ նրա խոսակցությունը «ցնցող» է անվանել — Լուրեր Հայաստանից

Պուտինի-հսկայական-օգնությունը-Արցախին.-զարմանքից-կապշեք,-երբ-իմանաք,-թե-ինչ-է-արել-նա
Next Story

Պուտինի հսկայական օգնությունը Արցախին. զարմանքից կապշեք, երբ իմանաք, թե ինչ է արել նա

Go toTop