[ad_1]
«Լացիոյի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոստովանել է, որ չի պլանավորում հեռանալ հռոմեական ակումբից։
«Հուսով եմ՝ երկար ժամանակ կմնամ «Լացիոյում»։ Ակումբի ղեկավարությունը գիտի, որ «Լացիոն» իմ առաջին ընտրությունն է։ Եվ կարծում եմ, որ ես նույնպես նրանց համար թիվ 1 ընտրությունն եմ։
Ինձ թվում է, որ մեր համագործակցությունը լավագույնս կշարունակվի՝ առանց «եթե»-ների ու «բայց»-երի»,-Ինձագիի խոսքերն է փոխանցում Նիկոլո Շիրայի թվիերյան էջը։
Վերջերս շշուկներ էին պտտվում, որ Սիմոնե Ինձագին կարող է գլխավորել «Յուվենտուսը»։