Արթուր Աբրահամ, (ծնված որպես Ավետիք Աբրահամյան, Փետրվարի 20, 1980 թ., Երևան, ՀԽՍՀ), Գերմանիայում հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։
2005-2009 թթ. Եղել է IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն՝ կատարելով 10 արդյունավետ տիտղոսի պաշտպանություն։ 2009-ից հանդես է գալիս երկրորդ միջինքաշային կարգում։ 2009 թվականի ավարտին «The Ring» ամսագիրը Աբրահամին դասակարգել է որպես աշխարհի # 14 լավագույն բռնցքամարտիկ։