ԱՄՆ-ում Porsche-ի հազվագյուտ մոդել են հայտնաբերել, որը գերազանց է պահպանվել 35 տարի կանգնած մնալուց հետո (լուսանկարներ, տեսանյութ)   — Լուրեր Հայաստանից

01.04.2021

[ad_1]

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում տղամարդն այցելել է տեղի կալվածքներից մեկը, որպեսզի վինտաժային մոտոցիկլետներ ուսումնասիրի, սակայն փոխարենը 1955 թվականի արտադրության կարմիր Porsche 550 Spyder մակնիշի մեքենա է հայտնաբերել, որը 35 տարի կանգնած է մնացել փակ բեռնարկղում:

Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, հայտնագործությունն արել է Ռոբերտ Գրին անունով ամերիկացին, որը հայտնի է հազվագյուտ մոտոցիկլետների իր հավաքածուով:

Երկտեղանի սպորտային մեքենան 69-րդն է եղել տվյալ մոդելային շարքում: Երեք տարում գերմանական ընկերությունն ընդանենը 90 Porsche 550 Spyder մոդել է հավաքել: Մեքենայի առաջին սեփականատերը Հավայների բնակչուհի է եղել, որը մեքենան օգտագործել է սիրողական մրցարշավների ժամանակ:

1963-ին մեքենան 2000 դոլարով ձեռք է բերել Լես Գեներսոն անունով տղամարդը, որը 80-ականներին մեքենայի ամբողջական վերանորոգում է կատարել: Որոշ ժամանակ անց մեքենայի տերը տարվել է մոտոցիկլետներ հավաքելով և մեքենան թաքցրել է բեռնարկղում:

Նշվում որ, չնայած երկար ժամանակ կանգնած մնալուն՝ Porsche 550 Spyder պահպանել է գերազանցությունը: Սպորտքարի թափքին ժանգոտման հետք անգամ չկա: Մեքենան շարժման մեջ է գցում 1.5 լիտր ծավալային շարժիչը՝ 135 ձիաուժ հզորությամբ: Առավելագույն արագությունը կազմում է 220 կմ/ժամ:

Ռոբերտ Գրինը հայտնաբերված Porsche-ն անվանել է «դարի հայտնագործություն» և արդեն հասցրել է նոր տեր գտնել մեքենայի համար, սակայն վաճառքի գինը չի բացահայտել:

 

 



Աղբյուր

Previous Story

Թբիլիսյան խճուղում բախվել են Subaru-ն, Nissan-ը, Opel-ն ու Нива-ն. կա 5 վիրավոր

uգпւմ-ենք-բпլորս-Մшհացել-է-բпլորիս-կпղմից-շատ-uիրելի-դերшսանпւհին:-Նրա-մոտ-քшղցկեղ-էր-հшյտնաբերվել…-չկարողացան-փրկել-նրա-կյանքը
Next Story

Uգпւմ ենք բпլորս ?? Մшհացել է բпլորիս կпղմից շատ uիրելի դերшսանпւհին: Նրա մոտ քшղցկեղ էր հшյտնաբերվել…?? ⤵չկարողացան փրկել նրա կյանքը

Go toTop