Այվազյանը և Լավրովը քննարկել են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը վերաբերող հարցեր — Լուրեր Հայաստանից

01.04.2021

[ad_1]

Մոսկվայում ապրիլի 1-ին ԱՊՀ արտաքին գործերի նախարարների նիստի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և ՌԴ ԱԳ նախարարներ՝ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը: 

Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղում հումանիտար արձագանքման արդիական հարցերին, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:

Նախարարները մտքեր են փոխանակել հայ-ռուսական համագործակցության արդիական հարցերի, այդ թվում՝ բարձր մակարդակով կապերի, երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի նախապատրաստական աշխատանքների շուրջ:

Դիտարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի առանձին թեմաներ: 



Աղբյուր

ԱԱԾ-ն-անցшվ-գործի-տեuեք-այսօր-առшվոտյան-ինչ-հшնցավոր-խմբի-են-բեր-մшն-ենթшրկել,-Նшխկինների-կшտարած-սխшլներ-պետք-է-հենց-шյսպես-пւղղեք-Բոլորին-պատժեք-տեսեք-ում-են-բերման-ենթարկել-քիչ-առաջ
Previous Story

ԱԱԾ-ն անցшվ գործի տեuեք այսօր առшվոտյան ինչ հшնցավոր խմբի են բեր մшն ենթшրկել, Նшխկինների կшտարած սխшլներ պետք է հենց шյսպես пւղղեք??? Բոլորին պատժեք ??⤵տեսեք ում են բերման ենթարկել քիչ առաջ

Next Story

Թբիլիսյան խճուղում բախվել են Subaru-ն, Nissan-ը, Opel-ն ու Нива-ն. կա 5 վիրավոր

Go toTop