Ով է Անի Բայաթյանի (Վերվարածների Համեստի) ամուսինը. նա բոլորիս հայտնի…

25.12.2020

BRAVO.am-ը շարունակում է ներկայացնել հայտնի դեմքերի ընտանիքները: Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Անի Բայաթյանը սիրով համաձայնել է պատմել ծնողների, քրոջ, ամուսնու եւ աղջիկների մասին:

Հայրս՝ Արտավազդ Բայաթյանը, երգիչ-երգահան է: Նախկինում «Արձագանք» ռադիոկայանի տնօրենն է եղել, այս պահին երգում է, ստեղծագործում, երբեմն նաեւ համերգներ ունենում: Շատ հոգատար հայր է, միշտ խորհուրդներ է տալիս, բայց երբեք իր կարծիքը չի պարտադրում, թողնում է, որ մենք տրամաբանենք:

Մայրս՝ Գայանե Գաբրիելյան-Բայաթյանը, մասնագիտությամբ տնտեսագետ- ապրանքագետ է: Մարդ է, ով արվեստի հետ կապ չունի, բայց մեր ընտանիքում երեւի ամենաշատն ինքն է արվեստի մեջ: Մայրս այս պահին չի աշխատում, զբաղվում է տնային գործերով, մեզ շատ է օգնում երեխաների հարցում: Գիտեք, հենց մայրս է ամենաշատը երեխաների մեջ արթնացնում սերը դեպի արվեստը:

Քույրս՝ Մերի Բայաթյանը, մասնագիտությամբ քաղաքագետ է, այս պահին իր մասնագիտությամբ չի աշխատում: Զբաղվում է պարով. փոքրիկ ներկայացումներ են պատրաստում: Մերին ամուսնացած է, ունի որդի:

Ամուսինս՝ Նարեկ Քեշիշյանը, մասնագիտությամբ գեղանկարիչ է, այս պահին աշխատում է որպես 3D մոդելավորող: Երկար ժամանակ թատրոնում է աշխատել՝ որպես բեմանկարիչ. մի շարք ներկայացումների համար բեմ է ստեղծել:

Վիոլան՝ (Անիի եւ դերասան Իշխան Ղարիբյանի դուստրը,-հեղ.), սովորում է 9-րդ դասարանում, մեծ ցանկություն ունի արվեստի ուղղությամբ շարունակել ուսումը: Ուզում է դառնալ դերասանուհի, ռեժիսոր, ժամանակի ընթացքում կհասկանա՝ ինչ է հստակ ուզում: Նաեւ ցանկություն ունի դրսում ուսում ստանալ:

Փոքր աղջիկս՝ Լիա Քեշիշյանը, շատ ակտիվ երեխա է, շատ է սիրում այն, ինչ անում եմ ես, ապրում է ներկայացումներով, սիրում է այս ոլորտը: Շատ լավ նկարում է, դա էլ հայրիկից է ժառանգել:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Անի Բայաթյանի անձնական արխիվից

Добавить комментарий

Your email address will not be published.

Previous Story

Երբ է ամուսնանալու Գագիկ Շամշյանը և ով է նրա ընտրյալը. պատրաստվեք տեսնել նրան.

Next Story

12- «Զոն նայող» Կարիճ Լիլոյի արկածները բանտում. Ահա, թե ինչպես էր նա նվաստացնում այն բանտարկյալներին, ովքեր իրեն չէին ենթարկվում

Go toTop