[ad_1]
ԱԺ արտահերթ նիստի օրակարգում է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Նախագծին առաջին ընթերցմանը կողմ քվեարկեց 83 կողմ պատգամավոր:
Նշենք, որ ընդդիմությունը դեմ էր նախագծի ընդունմանը: Այսպիսով՝ նախագծի ընդունմամբ նախատեսվում է, որ քաղաքացին ընտրելու է 1 քվեաթերթիկ և առանց նշումի դնելու է ծրարի մեջ։ Օրենսգրքից հանվելու է ռեյտինգային ընտրակարգը, լինելու է պարզ համամասնական: