ՉԺՀ-ն ու ԱՄՆ-ը խորհրդակցություններ են անցկացրել, որպեսզի ապահովեն դեպի Մարս տիեզերանավերի թռիչքների անվտանգությունը

01.04.2021

[ad_1]

Չինաստանն ու ԱՄՆ-ը խորհրդակցություններ են անցկացրել, որպեսզի ապահովեն դեպի Մարս տիեզերանավերի թռիչքների անվտանգությունը, հաղորդում է AP-ը:

Չինաստանի ազգային տիեզերական գործակալությունը չորեքշաբթի օրը հաստատել է, որ հունվարից մարտ աշխատանքային հանդիպումներ եւ բանակցություններ է վարել ՆԱՍԱ-ի հետ՝ տիեզերանավերի «թռիչքների անվտանգությունն ապահովելու» համար:

ԱՄՆ օրենսդրությունը արգելում է ՆԱՍԱ-ի եւ Չինաստանի գրեթե բոլոր շփումները տեխնոլոգիայի գողության եւ Չինաստանի տիեզերական ծրագրի գաղտնի բնույթի հետ կապված մտավախությունների պատճառով: Սակայն կարող են բացառություններ լինել, եթե ՆԱՍԱ-ն կարողանա հաստատել Կոնգրեսին, որ ինքը տեղեկատվությունը պաշտպանելու միջոցներ ունի, ասել է ՆԱՍԱ-ի կառավարչի պաշտոնակատար Սթիվ Յուրչիկը:

Նրա խոսքով՝ մտքերի վերջին փոխանակումը վերաբերել է Չինաստանին իր մարսյան առաքելության համար ուղեծրային եւ այլ տվյալներ տրամադրելուն, որպեսզի նրանք կարողանան վերլուծել բախման ռիսկը: «Մենք նրանց հետ նպատակային ենք փոխգործակցում»,- ասել է նա: Յուրչիկը հավելել է, որ Բայդենի վարչակազմը եւ Կոնգրեսը պետք է որոշեն` արդյո՞ք ԱՄՆ-ը Չինաստանի հետ կզբաղվի ոչ ռազմական տիեզերական գործողություններով: «Երբ վարչակազմը եւ Կոնգրեսը սահմանում են այս քաղաքականությունը, մենք անհամբեր սպասում ենք, թե ինչպես կարող ենք ներդրում ունենալ Չինաստանի հետ քաղաքացիական տիեզերքի շուրջ երկխոսության եւ համագործակցության մեջ»,- ասել է նա:

Այս տարի Մարսի տարածք են ուղարկվել տիեզերանավեր ԱՄՆ-ից, Չինաստանից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից:

NASA-ի Perseverance մարսագնացը փետրվարին վայրէջք է կատարել Մարսի վրա: Չինական Tianwen-1-ը պտտվում է Մարսի շուրջը` պատրաստվելով վայրէջք կատարել մայիսին կամ հունիսին: ԱՄԷ-ի տիեզերանավը միայն ուղեծրում է գտնվում եւ չի փորձի վայրէջք կատարել:



Աղբյուր

Դիտեն-միայն-ամուր-նյարդեր-ունեցողները.-տեսեք-ինչ-են-արել-Իրաքում-հրապարակայնորեն-ադրբեջանցի-կանանց-(տեսանյութ)
Previous Story

Դիտեն միայն ամուր նյարդեր ունեցողները. տեսեք ինչ են արել Իրաքում հրապարակայնորեն ադրբեջանցի կանանց (տեսանյութ)

Next Story

Թրամփը չի բացառել իր մասնակցությունը 2024 թվականի նախագահական ընտրություններին — Լուրեր Հայաստանից

Go toTop