[ad_1]
Կորոնավիրուսի աղբյուրների որոնումը քաղաքականացնելու պրակտիկան էթիկապես ճիշտ չէ: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Հուա Չունինը, հաղորդում է AP-ը:
Ավելի վաղ ԱՀԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ կորոնավիրուսը, հավանաբար, ծագել է չինական լաբորատորիայից: Ընդ որում, ԱՀԿ փորձագետները «քիչ հավանական» են համարում այն տարբերակը, որ վիրուսը տարածվել է չինական լաբորատորիայից, սակայն ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսն ասել է, որ «բոլոր հիպոթեզները բաց են»:
Պեկինը հայտարարել է, որ ցուցադրել է «իր թափանցիկությունն ու պատասխանատու վերաբերմունքը»: