Թուրքիայում 80-ամյա դերասանուհին մոտ 1 տարվա ազատազրկման է դատապարտել Էրդողանին վիրավորելու մեղադրանքով — Լուրեր Հայաստանից

31.03.2021

[ad_1]

Թուրքական դատարանն 80-ամյա թուրք դերասանուհի Նուլֆուր Այդանին ազատազրկման է դատապարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար, հայտնում է Ahval-ը։

Դերասանուհին դատապարտվել է 11 ամիս 20 օր ժամկետով ազատազրկման՝ սոցիալական ցանցերի իր էջերում 2016 թվականից ի վեր Էրդողանի մասին գրված հաղորդագրությունների համար։ Նա ասել է, որ չի հիշում, թե ինչ գրառումների մասին է խոսքը և նշել, որ հնարավոր է դրանք այլոց կողմից գրված լինեն։

Կնոջ փաստաբան Յիգիթհան Յուգսելն ասել է, որ դերասանուհու գրառումները «քաղաքական քննադատություն են», ոչ թե անձնական վիրավորանք։

Համաձայն Թուրքիայի քրեական օրենսգրքի` նախագահին վիրավորելու համար կիրառվում է 1-ից 4 տարի ազատազրկում։ Այս համատեքստում Թուրքիայի կառավարությունը շահարկում է սոցիալական լրատվամիջոցների գրառումները, մուլտֆիլմերը, լրատվական ռեպորտաժները՝ որպես նախագահի նկատմամբ վիրավորանք հնչեցնելու մեղադրանքների համար ապացույց։

2010-2017 թվականների ընթացքում նախագահին վիրավորելու մեղադրանքով 12 893 գործ է հարուցվել, որից 12 305-ը ներկայացվել է Էրդողանի շահերը պաշտպանող փաստաբանների կողմից:



Աղբյուր

Սերժ-Սարգսյանը-պшտմել-է-թե-ինչպես՝-Աննա-Հակոբյանը,-կшտաղшծ-վիճшկով-այցելեց-իրեն,-ու-պшհանջեց,-որ․․․
Previous Story

Սերժ Սարգսյանը պшտմել է թե ինչպես՝ Աննա Հակոբյանը, կшտաղшծ վիճшկով այցելեց իրեն, ու պшհանջեց, որ․․․

Next Story

Ու հանկարծ չմտածեք, թե Հովիկ Աղազարյանն է, մի բան էլի «բլթացրել» է. սա հատուկ քաղաքականություն է. Նաիրա Զոհրաբյան

Go toTop